Արտեմի Այվազյան փողոց (Երևան)

Արտեմի Այվազյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է հայ կոմպոզիտոր, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանի պատվին։

Արտեմի Այվազյան փողոց
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն450
ՍկիզբՎերին Անտառային փողոց
ԱվարտԼեոնիդ Ազգալդյան փողոց

Տվյալներ

խմբագրել

Արտեմի Այվազյանի անունով կոչվել է Վերին Անտառային փողոցի թիվ 120 տան մոտից հյուսիսարևմտյան ուղղությամբ ձգվող և Լեոնիդ Ազգալդյան փողոցի մոտ ավարտվող հատվածը[1]։ Հատող փողոցներ չունի։ Փողոցի երկարությունը 450 մետր է։

Փողոցն անվանակոչվել է Երևանի ավագանու 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 607-Ն որոշմամբ[1]։

Որոշման հիմնավորում

խմբագրել

Հաշվի առնելով երաժշտի մեծ ավանդը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևանի ավագանին քննարկել է փողոցն անվանափոխելու որոշման նախագիծը[2] և հաստատել[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել