Արտարժույթի պարիտետ է կոչվում տարբեր երկրների դրամական միավորների փոխհարաբերություն՝ ոսկով։ Որպես փող ոսկու (արծաթի) շրջանառության և թղթադրամը ոսկով ազատ փոխանակելու (մինչև առաջին համաշխարհային պատերազմը) ժամանակաշրջանում կիրառվում էր ստակային պարիտետը (ըստ դրամական միավորներում զուտ ոսկու պարունակության), իսկ ոսկով չփոխանակվող թղթադրամի շրջանառության պայմաններում՝ արտարժույթի պարիտետը (ըստ ազգային դրամական միավորի մեջ կառավարության պաշտոնապես սահմանած ոսկու քանակի, տես արտարժույթի կուրս)։ Արտարժույթի պարիտետը, որը պետությունը փոփոխում է՝ կախված երկրի ներսում գների շարժից և օտարերկրյա արժութային գնողունակությունից, անվանվում է արտարժույթի գնողունակության պարիտետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 234