Արտարժույթային սահմանափակումներ

Արտարժույթային Սահմանափակումներ (անգլ.՝ Currency restrictions), ազգային ու օտարերկրյա արժույթով, ոսկով ու արժութային այլ արժեքներով կատարվող գործառնությունները սահմանափակելու և վերահսկելու միջոցառումների համակարգ։

Այդ կանոնները սահմանում են իրավասու մարմինների կողմից արժութային վերահսկողության կազմակերպման ու իրագործման միջոցառումների համակարգը և ծառայում արժութային մուտքերի ու միջազգային հաշվարկների գծով վճարումների հավասարակշռվածության ապահովմանը։ Արտարժույթային սահմանափակումների կիրառումը կարող է կապված լինել արժույթի ու ոսկու ռեզերվների կրճատման, վճարման հաշվեկշիռների պասսիվության հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 235