Արտարժույթային ինտերվենցիա

Արտարժույթային ինտերվենցիա, իր կամ օտար երկրի վալյուտայի կուրսի վրա ազդելու նպատակով պետության միջամտությունը (կենտրոնական բանկի, գանձատան միջոցով) արժույթի շուկայում կատարվող գործառնություններին։ Լայն մասշտաբի արժութային գործառնություն է, որն իրականացվում է որոշակի, սովորաբար կարճ ժամանակահատվածում արտասահմանյան արժույթ, ոսկի գնելու կամ վաճառելու ուղիով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 234