Արտավազդ Հարությունյան
Արտավազդ Հենրիկի Հարությունյան (օգոստոսի 5, 1965, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ զինվորական դատախազ - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության 1-ին դասի խորհրդական։
Արտավազդ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1984-1986 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
- 1990 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1990-1992 թթ. - Նաիրիի շրջանի դատախազության ստաժոր, ապա քննիչ։
- 1992-1996 թթ. - Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչ։
- 1996-1999 թթ. - ՀՀ զինվորական դատախազի օգնական։
- 1999-2007 թթ. - ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի պետ։
- 2007-2012 թթ. - ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի պետ։
- 2012 թ. դեկտեմբերի 13-ից 2013 թ. նոյեմբերի 6-ը - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ։
- 2013 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ[1]։
Պարգևներ
խմբագրել- Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ՀՀ գլխավոր դատախազի հրամանով։
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2003)։
- ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ (2006)։
- ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալ (2011)։
- Մխիթար Գոշի մեդալ (2015)[2]
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու երեխա։
Նախորդող Գևորգ Կոստանյան |
ՀՀ Զինվորական դատախազ - ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյան 6 նոյեմբերի 2013 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |