Արտաշես Հայրումյան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտաշես Կարապետի Հայրումյան (Այրումյան, 1905, փետրվարի 3, Եսենտուկի - 1988, ապրիլի 17, Երևան), հայ խորհրդային տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1972

Արտաշես Հայրումյան
Ծնվել էփետրվարի 3, 1905(1905-02-03)
Մահացել էապրիլի 18, 1988(1988-04-18) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

1930 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը։ Աշխատել է ՀԽՍՀ անասնապահության՝ անասնաբուժության և անասնաբուծության, ԳՀԻ-ում՝ էկոնոմիկայի բաժնի վարիչ (1939-1941 և 1946-1949), ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչի տեղակալ (1949-1958), գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ԳՀԻ-ի տնօրեն (1958-19661966 թվականից ՀԽՍՀ Պետպլանի էկոնոմիկայի և պլանավորման ԳՀԻ-ի գյուղատնտեսության էկոնոմիկայի բաժնի վարիչն է։ Գիտական աշխատությունները նվիրված են գյուղատնտեսության էկոնոմիկայի, կազմակերպման և պլանավորման, տեղաբաշխման, մերձքաղաքային տնտեսությունների ստեղծման խնդիրներին, արտադրության համակենտրոնացման, միջկոլտնտեսային կոոպերացիայի, ագրոարդյունաբերական ինտեգրացիայի զարգացման, ինչպես նաև՝ ինտենսիվացման և գնագոյացման, գյուղի սոցիալ-տնտեսական վերափոխման հարցերին։ ՀԿԿ XVI համագումարում ընտրվել է Կենտկոմի անդամության թեկնածու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 214