Արտաշես Կիրակոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Աշոտի Կիրակոսյան (հոկտեմբերի 12, 1977, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար։
Արտաշես Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Կրթություն
խմբագրել- 1984-1994 թթ. - սովորել և ավարտել է Լենինական քաղաքի Կիրովի անվան միջնակարգ դպրոց։
- 1994-1999 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1999-2001 թթ. - ծառայել է ՀՀ Ազգային Անվտանգության նախարարության հատուկ մարտական ստորաբաժանումում։
- 2001-2002 թթ. - աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կումայրի» մասնաճյուղում որպես իրավաբան։
- 2003-2008 թթ. - ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ։
- 2008-2009 թթ. - ՀՀ ոստիկանության պետի տեղակալի օգնական։
- 2009 թ. - ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչ։
- 2010 թ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փորձագետ-խորհրդատու։
- 2010 թ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական։
- 2010-2011 թթ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական։
- 2011-2013 թթ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
- 2013 թ. հունվարի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար[1]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի շնորհակալագիր։
- «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» հուշամեդալ։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։ Ունի ոստիկանության կապիտանի հատուկ կոչում։