Արջոառիճ, վանք Թուրքիայի Կարսի նահանգում, պատմական Շիրակ գավառում` Ախուրյան գետի աջ կողմում, Անի քաղաքից 8֊10 կմ արևմուտք, համանուն (նաեւ՝ Ալաջա անունով հայտնի) լեռան արեւելյան լանջին, Արջոառիճ գյուղում, այժմ քրդաբնակ։ Այն Անի քաղաքը եռանկյունաձեւ շրջապատող երեք խոշոր վանքերից մեկն է. հյուսիս-արեւելքում Հոռոմոսն է (Ժ. դար), հյուսիսարեւմուտքում՝ Բագնայրը (հիմնված 1010 թ.) եւ հարավ-արեւմուտքում՝ Արջոառիճը։ Վանքը հայտնի է Ս. Աստվածածին եւ Ս. Գրիգոր անուններով։ Այժմ վանական համալիրն ամբողջովին ավերված է։ Ե՛վ եկեղեցու, և՛ մատուռների (որոնցից մեկը կոչվել է Ս. Լուսավորիչ) վրա եղել են XIII դարի մի քանի արձանագրություններ։ Այստեղ նույն այդ դարում ընդօրինակվել են ձեռագրեր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ էջ 483 — 992 էջ։