Արջը, աղվեսն ու գորշուկը (հեքիաթ)

Արջը, աղվեսն ու գորշուկը, բելառուսական ժողովրդական հեքիաթ[1]։

Սյուժե

խմբագրել

Մի ժամանակ կենդանիները պոչ չունեին։ Միայն կենդանիների արքան` առյուծը պոչ ուներ։ Ամռանը մոծակներներից ու բոռերից պրծում չունեին։ Առյուծը որոշում է, որ կենդանիներին պոչ է հարկավոր։ Նա հրամայում է իր ծառաներին, որպեսզի կենդանիների համար պոչ պատրաստեն։ Հենց որ պատրաստում են, բոլոր կենդանիներին հրամայում են, որ վաղ առավոտ ներկայանան առյուծ արքային։ Ծառաները բոլորին հայտնում են լուրը, միայն մնում է արջը, նրան ոչ մի կերպ չեն գտնում։ Արջը շատ ուշ է հասնում անտառ և տեսնում է, որ գորշուկը հիանում է իր պոչով։ Արջը գորշուկին համոզում է, որ պոչը տա իրեն[2]։ Գորշուկը չի համաձայնում։ Արջը փորձում է պոչը պոկել, բայց նրան չի հաջողվում, գորշուկը փախչում է, և արջի մոտ է մնում ընդամենը մի փոքր մաս։ Սրա մասին իմանում է աղվեղը, ով մտածում է, որ եթե արջը ցանկացել է խլել գորշուկի պոչը, ապա հերթը իրենն է, քանի որ իր պոչն հազար անգամ ավելի գեղեցիկ է։ Աղվեսը որոշում է վազել և շտապ գտնել մի բույն, որտեղ կարող է ապրել։ Վերջապես գտնում է մի ապաստարան, որտեղ էլ սկսում է ապրել։ Այդ օրվանից աղվեսն ու գորշուկը ապրում են բնի մեջ իրենց գեղեցիկ պոչերին փաթաթված[3]։

Կերպարներ

խմբագրել
  • Կենդանիներ
  • Առյուծ արքա
  • Արքայի ծառաներ
  • Աղվես
  • Գորշուկ
  • Արջ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Почему барсук и лиса в норах живут
  2. Հեքիաթների մոլորակ, բելառուսական, ժողովրդական հեքիաթներ, էջ 70
  3. Նույն տեղում, էջ 73

Արտաքին հղումներ

խմբագրել