«Արջեր» քանդակագործական կոմպոզիցիա (առավել հայտնի է որպես «Այստեղ սկսվում է Ռուսաստանը» («Здесь начинается Россия») հուշարձան), հուշարձան Կամչատկայի երկրամասի Ելիզովո քաղաքում։

Արջեր (քանդակախումբ)
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրYelizovo?

Աշխատանքի նկարագրություն խմբագրել

Քանդակագործական կոմպոզիցիան գտնվում է Ելիզովո քաղաքի միջազգային օդանավակայանի մոտակայքում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկի ճանապարհին։

 

Արջուկի հետ արջի քանդակները պատրաստված են բնական չափերով՝ պահպանելով բնական գույնի բոլոր համամասնությունները։ Արջը բերանում մեծ ձուկ է պահում։ Դիմերեսին պատվանդանի վրա գրված է. «Այստեղ սկսվում է Ռուսաստանը» և «Կամչատկա», հակառակ կողմում՝ «Ելիզովո»[1]։ 2015 թականին մոտակայքում տեղադրվել է քաղաքների ցուցիչներ[2]։

Պատմություն խմբագրել

Քանդակագործական կոմպոզիցիան տեղադրվել է 2011 թվականի հոկտեմբերի 7-ին Ելիզովո քաղաքում՝ Կամչատկայի երեք հրաբուխների՝ Ավաչինսկու (բարձրությունը՝ 2741 մ), Կորյակսկու (բարձրությունը՝ 3456 մ) և Կոզելսկու (բարձրությունը՝ 2189 մ) համայնապատկերի ֆոնին։ Տեղադրման հեղինակն ու նախաձեռնողը Կամչատկայի բնակիչ, Ելիզովսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Անդրեյ Անդրեևիչ Շերգալդինն է[3][4]։

Այն տարածաշրջանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է և Կամչատկայի այցեքարտը; Տեղի բնակիչներն ավանդաբար հուշարձանի մոտ հարսանեկան ֆոտոսեսիաներ և այլ նշանակալի միջոցառումներ են անցկացնում[5][6]։

2016 թվականին Քանդակագործական կոմպոզիցիայի պատկերը մասնակցել է Ռուսաստանի տեսարժան վայրերի շրջանում հավակնորդների համառուսաստանյան քվեարկությանը՝ 200 և 2000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների վրա հայտնվելու համար[7][8]։

Հուշարձանը բազմիցս վնասվել է վանդալների կողմից. նրանք կոտրել են ձուկը, որը արջը պահում է ատամների մեջ, կոտրել են «Ղրիմ» մակագրությամբ ցուցիչը. կոտրել են արջի ականջները։ Այս կապակցությամբ կոմպոզիցիան գտնվում է շուրջօրյա տեսահսկման տակ[9][10][11]։

2018 թվականի մայիսին կատարվել է հուշարձանի վերակառուցում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Народный путеводитель. Памятник «Здесь начинается Россия» на Камчатке». Общественное телевидение России. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  2. «В Елизове появился указатель городов у памятника «Здесь начинается Россия»». Аргументы и факты. 2015 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Шергальдин Андрей Андреевич». Администрация Елизовского муниципального района. 2011 թ․ հոկտեմբերի 19.(չաշխատող հղում)
  4. «Камчатская скульптурная композиция «Медведи»». Администрация Елизовского городского поселения. 2020 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Новый бренд нашей Камчатки». Камчатское время. 2012 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  6. «О малой Родине». Полуостров Камчатка. 2018 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  7. «Чисто символически». Lenta.ru. 2016 թ․ հուլիսի 21.
  8. «Памятник «Здесь начинается Россия» на Камчатке может появиться на новых купюрах ЦБ». ТАСС. 2016 թ․ հուլիսի 22.
  9. «На Камчатке вандалы повредили памятник «Здесь начинается Россия»». Российская газета. 2018 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  10. «Вандалы повредили памятник «Здесь начинается Россия»». НТВ. 2018 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  11. «На Камчатке вандалы обломали уши медведице на монументе «Здесь начинается Россия»». Кам 24. 2018 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  12. «Елизовских медведей закрыли на реконструкцию». Вести ПК. 2018 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել