Արուսյակ (անձնանուն)
իգական անձնանուն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արուսյակ (այլ կիրառումներ)
Արուսյակ, հայկական իգական անուն։ Առաջացել է Վեներա մոլորակի հայերեն՝ Արուսյակ ձևից։ Արաբերենում (zuhra) և պարսկերենում (nāhīd) ևս այս մոլորակի անվանումները դարձել են իգական անձնանուններ։ Հազվադեպ գործածվել է 9-րդ դարում, այնուհետև 19-րդ դարից սկսվել է հաճախ կիրառվել։ Անվան կրճատ տարբերակն է Արուս[2]։
Արուսյակ Արուսյակ | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն և անձնանուն |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված հոդվածներ | «Արուսյակ» սկսվող էջեր |
Գործածություններ
խմբագրել- Արուսյակ, Մուշեղ Բագրատունու դուստրը, պարսիկ իշխան Սևադայի կինը, ով, միանալով Սմբատ սպարապետի և Սյունյաց Սահակ իշխանի հետ, ապստամբեց արաբների դեմ՝ Հայաստանը և Պարսկաստանը նրանց լծից ազատելու համար[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 301 — 634 էջ։
- ↑ Յհ․ կթ․ իե․ Օրբ․ լզ․