Արմեն Սարգսյան (բանաստեղծ)

հայ բանաստեղծ, գրականագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Հրաչյայի Սարգսյան (1991, դեկտեմբերի 31, գ. Գեղաշեն, Կոտայքի մարզ), հայ բանաստեղծ, գրականագետ։

Արմեն Սարգսյան
Ծնվել է1991
ԾննդավայրԳեղաշեն, Աբովյանի շրջան
Մասնագիտությունգրականագետ և բանաստեղծ
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1998-2008 թվականներին սովորել է տեղի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2008 թվականին ընդունվել և 2014 թվականին ավարտել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը (ավարտական աշխատանքի թեման՝ Ղևոնդ Ալիշանի «Սիսական» աշխատության գրական արժեքը)։ 2014-2016 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, մասնագիտացումը՝ լեզվաբան (մագիստրոսական աշխատանքի թեման՝ Ղևոնդ Ալիշանի «Սիսական» աշխատության տերմինաբանությունը)։ 2012-2013 թվականներին ավարտել է «Հույսի կամուրջ» ՀԿ լրագրության դասընթացը, սովորել Նունե Ալեքսանյանի դասարանում։

2010-2012 թվականներին զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր։ 2012 թվականին նրա՝ «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք» պատմվածքը լավագույնն է ճանաչվել ՀՀ ԶՈւ-ում։ 2014 թվականին ժամանակակից հայոց լեզվի վերաբերյալ նրա փոփոխությունների ծրագիրն արժանացավ Բրիտանական խորհրդի կրթաթոշակին։ 2013-2016-ին եղել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահը։ 2014 թվականին հիմնադրել է «Կարդացի և...» գրքի համաբուհական քննարկումների ակումբը։ 2010 թվականից թղթակցել է տպագիր և էլեկտրոնային տարբեր լրատվականների։ 2014 թվականին համահեղինակությամբ հիմնադրել է «Արեգ» մանկապատանեկան ամսաթերթը։ 2014-2015 թվականներին լրագրություն և խոսքի մշակույթ է դասավանդել ՀՊՄՀ հիմնական դպրոցում։ 2015 թվականից ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգողն է։ «Այսպիսին է կյանքը» կայքէջի հիմնադիր խմբագիրն է։ Շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածի հեղինակ է։ Ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ»-ում, «Գրեթերթ»-ում, «Գարուն»-ում, «Նարցիս»-ում։ «Գրանիշ» գրական համայնքում 2015 թվականի ընթացքում ամենաընթերցված գրողն է։

Պարգևներ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Չկարդացած գրքերի փոխարեն (բանաստեղծություններ), Ե., Անտարես, 2016։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արմեն Սարգսյան». boghossianprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել