Արմեն Նարգիզյան

հայ բժիշկ

Արմեն Բյուզանդի Նարգիզյան (մարտի 18, 1952(1952-03-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2007), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2003

Արմեն Բյուզանդի Նարգիզյան
Ծնվել էմարտի 18, 1952(1952-03-18)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2007
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ
ԿոչումԲժշկական գիտությունների դոկտոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ՊաշտոնՀայաստանի սրտաբանների ասոցիացիայի գլխավոր քարտուղար

Կենսագրություն խմբագրել

1969 թվականին ավարտել է Մայակովսկու անվան դպրոցը, 1975 թվականին՝ Երևանի բժշկական ինստիտուտը։ Եղել է Չարենցավանի քաղաքային հիվանդանոցի բժիշկ, 1978-1980 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կրտսեր գիտաշխատող։ 1980-1983 թվականներին եղել է Համամիութենական գիտական սրտաբանական կենտրոնի ասպիրանտ։ 1983 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը «Միոկարդիալ մետարոլիզմի որոշ սուբստրատների արտերիովենոզ տարբերությունը շողացող առիթմիայով հիվանդների մոտ սինուսային ռիթմի վերականգնումից առաջ և հետո» թեմայով։

1984 թվականից եղել է սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, 2004 թվականից՝ սրտային անբավարարության բաժանմունքի գիտական ղեկավար, 2006 թվականից՝ ընդհանուր սրտաբանության բաժանմունքի վարիչ[1]։

2001 թվականին պաշտպանել է դոկտորական գիտական թեզը «Իշեմիկ ծագման քրոնիկ սրտային անբավարարության ֆարմակոթերապիայի օպտիմիզացումը» թեմայով[2]։

1995 թվականից եղել է Հայաստանի սրտաբանների ընկերության, 1996-1999 թվականներին՝ հիմնադիր քարտուղար, 2000 թվականից՝ Սրտաբանների եվրոպական միության անդամ[3]։

Ստեղծագործություններ և ճանաչում խմբագրել

Ուսումնասիրել է սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտի ռիթմի խանգարումները, մասնավորապես՝ շողացող առիթմությունը, իմունային համակարգի ներգրավումը սրտային ախտահարումների ժամանակ։

Հեղինակ է 150 գիտական աշխատությունների, 1 մենագրության, 40 զեկույցների։

Երկեր խմբագրել

Хроническая сердечная недостаточность, Е., 2003 (համահեղինակ).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արմեն Նարգիզյանի հիշատակին(չաշխատող հղում)
  2. Медицинская наука Армении, № 3, 2007
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.