Արմեն Գևորգյան (երգիչ)

հայ երգիչ, երաժիշտ

Արմեն Գևորգյան (հուլիսի 3, 1963(1963-07-03)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2019(2019-12-04), Երևան, Հայաստան), հայ երգիչ, երաժիշտ։

Արմեն Գևորգյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 3, 1963(1963-07-03)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 4, 2019(2019-12-04) (56 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություներգիչ և երաժիշտ

ԿենսագրությունԽմբագրել

Արմեն Վլադիմիրի Գևորգյանը ծնվել է 1963 թվականի հուլիսի 3-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Ավարտել է տեղի ռուսական դպրոցը, այնուհետև մեկ տարի սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում։ Վերադարձել է Երևան և ընդունվել «Հայհամերգի» էստրադային արվեստի ստուդիա։ Մահացել է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին[2]։

ԳործունեությունԽմբագրել

1994 թվականից աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում։ Մոսկվայում դասավանդել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ` Ժամանակակից արվեստի ինստիտուտում։ 2004 թվականին վերադարձել է Երևան և մինչև 2011 թվականը դասավանդել Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում։ 2009-2011 թվականներին եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը, ապա` ՀՀ Ոստիկանության մշակույթի կենտրոնի ղեկավարը[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=366&name=%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6_%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6
  2. «Մահացել է երաժիշտ Արմեն Գևորգյանը»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-12-01 
  3. «AV Production - Արմեն Գևորգյան»։ avproduction.am։ Վերցված է 2020-12-01