Արմենուհի Հովսեփի Քոթանյան (հունիսի 21, 1960, Թալին, Հայստան), հայ բժիշկ-հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր[1] (2016), պրոֆեսոր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դասախոս[2]։

Արմենուհի Քոթանյան
Ծնվել էհունիսի 21, 1960 (63 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Թալին
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ-հիգիենիստ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Արմենուհի Քոթանյանը ծնվել է 1960 թվականի հունիսի 21-ին Թալին քաղաքում։ 1978-1984 թվականներին սովորել և ավարտել է ԵՊԲՀ սան-հիգիենիկ ֆակուլտետը։

1994-1997թթ.` ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի ասպիրանտ,

1997-2005թթ.` ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի ասիստենտ,

2005թ. առ այսօր` ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ։

1998 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արարատյան դաշտի եղանակակլիմայական պայմանների հիգիենիկ առանձնահատկությունները և մեթեոպատիկ ռեակցիաների գնահատումը սիրտ-անոթային հիվանդությունների օրինակով» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]։

2016 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «ՀՀ տարածքում միջավայրային բնական գործոնների բժշկաէկոլոգիական հիմնահարցերը» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[4]։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

2008թ.- մինչ այսօր «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» փորձագիտական հանձնաժողովի անդամ,

2009թ.- մինչ այսօր մասնագիտական քննական որակավորման հանձնաժողովի անդամ,

2011թ- մինչ այսօր - «Կանխարգելիչ բժշկություն հայկական ասոցացիա» ՀԿ-ի անդամ,

2011թ - մինչ այսօր «Կանխարգելիչ բժշկություն՚» ցիկլային մեթոդական հանձնաժողովի անդամ,

2017թ. - մինչ այսօր ԵՊԲՀ «Առողջապահության կազմակերպում» - 045 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ,

Մասնակցել է համալսարանական և հանրապետական բազմաթիվ գիտաժողովների։

Աշխատանքները վերաբերում են կլիմայի, խմելու ջրի, իոնիզացնող և ռադիոակտիվ ճառագայթների, սննդի հիգիենայի նորմավորման հարցերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. «Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն». old.ysmu.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. «Supreme Certifying Committee». bok.am. 1998 թ․ հունիսի 9. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. «Supreme Certifying Committee». bok.am. 2015 թ․ հունիսի 9. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 25-ին.