Կոստանդին Երզնկացի
Կոստանդին Երզնկացի (1250, Երզնկա - 1314), տաղերգու, հայ միջնադարյան տաղերգության ամենանշանավոր դեմքերից մեկը։
Կոստանդին Երզնկացի | |
---|---|
Ծնվել է | 1250 |
Ծննդավայր | Երզնկա |
Մահացել է | 1314 |
Մասնագիտություն | բանաստեղծ և երաժիշտ |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Կոստանդին Երզնկացին հայ միջնադարյան տաղերգության մեջ բնության և սիրո առաջին երգիչն է:Կոստանդին Երզնկացու մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Նա ապրել ու ստեղծագործել է 13-րդ դարի երկրորդ կեսից մինչև 14-րդ դարի առաջին տասնամյակները։ Հայտնի է, որ Երզնկացին ծնվել է Մեծ Հայաստանի Եկեղյաց գավառի Երզնկա քաղաքում, 1250-ական թվականներին։ Ենթադրվում է, որ ուսումնական առաջին տարիները նա անցկացրել է Երզնկայի մոտ գտնվող Տիրաշենի վանքի հանրահայտ դպրոցներից մեկում[1]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Երզնկացին գրում էր միջին հայերենով, այն ժամանակ ամենքին հասանելի լեզվով։
Կոստանդին Երզնկացին հայ միջնադարյան սիրային քնարերգության հիմնադիրն է։ Իր սկզբնական տաղերում սերը գովերգում էր այլաբանությամբ՝ սոխակի ու վարդի սիրավեպի ձևով[2]։
ԵրկերԽմբագրել
- Կոստանդին Երզնկացի. ԺԴ դարու ժողովրդական բանաստեղծ եւ իւր քերթուածները, Վենետիկ, 1905, 208 էջ։
- Տաղեր, Երևան, 1962, 297 էջ։
- Լոյսն առավօտուն (տաղեր), Երևան, 1981, 201 էջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://hayeren.hayastan.com/poets.php?pr=erznkaci.html
- ↑ Թ․ Գ․ Ջուհարյան «Հայ Գրականություն», 1990 թ․, «Լույս» հրատարակչություն
Արտաքին հղումներԽմբագրել
- Կոստանդին Երզնկացու կենսագրության և ստեղծագործությունների մասին lusamut.net-ում Archived 2010-02-02 at the Wayback Machine.
- Կրճատ կենսագրությունը և ստեղծագործություններից հատվածներ
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոստանդին Երզնկացի կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 614)։ |