Արմենոպուլոսի վեցամատյան

Արմենոպուլոսի վեցամատյան, բյուզանդական իրավունքի նորմերի ժողովածու։ Կազմել է Արմենոպուլոս Կոստանդինը մոտ 1345 թվականին։ Ժողովածուն պարունակում է քաղաքացիական և քրեական իրավունքի նորմեր և դատավարական դրույթներ, որոնք լայն կիրառություն ունեին Բյուզանդիայում։ Կայսրության կործանումից հետո «Վեցամատյանը» օգտագործվել է Թուրքիայում հունական եկեղեցական դատարանների կողմից՝ որպես քաղաքացիական գործերի ուղեցույց։ Հունաստանը թուրքական լծից անկախ հռչակվելուց (1822) հետո, 1828 թվականի դեկտեմբերի 15-ին, Հունաստանի պրեզիդենտ Ի․ Կապոդիստրիասի հատուկ հրամանագրով «Վեցամատյանն» ընդունվեց որպես քաղաքացիական իրավունքի օրենսդրության հիմք։ Այն մեծ դեր է խաղացել Բյուզանդիայում և Հունաստանում իրավագիտական մտքի զարգացման գործում։ Նրա նորմերից շատերը կիրառվել են նաև Բեսարաբիայում, Վալախիայում և Մոլդավիայում։ «Արմենոպուլոսի վեցամատյանն» առաջին անգամ լույս է տեսել 1540 թվականին, Փարիզում։

Արմենոպուլոսի վեցամատյան
ՀեղինակԿոստանդին Արմենոպուլոս
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզումիջին հունարեն
Երկիր Byzantine Empire under the Palaiologos dynasty
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 96