«Արմենիա», ազգային, հասարակական ամսագիր։

Արմենիա

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1998 թվականից Աթենքում՝ հունարեն։ Խմբագիր՝ Գրիգոր-Գեորգ Մխիկյան։

Լուսաբանում է հունահայ համայնքի առօրյան, երկրի տնտեսական վիճակը, ներկայացնում Հայաստանում և ԼՂՀ-ում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները և դրանց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքները։

«Քաղաքական քննարկումներ» խորագրով տպագրում է Հայ դատին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, վերջին շրջանում նաև սիրիահայության սատարման խնդրին վերաբերող վերլուծական հոդվածներ։

Մեծ ուշադրություն է դարձնում ՀՀ-Հունաստան միջպետական հարաբերություններին։

Տպագրում է Հայաստանի ճանաչված մտավորականների հետ հարցազրույցներ, հայ գրողների ստեղծագործություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։