Արմատակեր, ճակնդեղի ծիլերի հիվանդություն։

Հարուցիչներ խմբագրել

Հարուցիչներն են հողում ապրող Pythium de Baryanum, Phoma betae սնկերը և այլ միկրոօրգանիզմները։ Սերմնաբույսը վարակվում է արմատավզիկի կեղևի վնասվածքների, հիվանդ սերմերի միջոցով։

Արմատավզիկը բարակում է, սևանում, փտում, և բույսը մահանում է։

Տարածում խմբագրել

Տարածված է ամենուրեք։ ՀԽՍՀ-ում Արմատակերը քիչ է տարածված։ Պայքարի միջոցներն են՝ ցանքաշրջանառություն, հողի կեղևի փխրեցում, վարակված բույսերի մնացորդների հավաքում, սերմերի չոր ախտահանում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 93