Արմաշի առողջության կենտրոն

կազմակերպություն

Արմաշի առողջության կենտրոն, Ակադեմիկոս Արսեն Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն ՓԲԸ, հիմնադրվել է 1953 թվականին, որպես գյուղական բժշկական տեղամաս Արարատի շրջանի Արմաշ գյուղում։ Կենտրոնը կոչվում է հիմնադրի՝ ԽՍՀՄ բժշկագիտության ակադեմիայի թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Սեմաշկոյի անվան մրցանակի դափնեկիր Արսեն Հայրիյանի անունով։

Արմաշի առողջության կենտրոն
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1953
ՏեղագրությունՀայաստան Հայաստան, Արմաշ
տնօրենԼևոն Հայրիյան

Պատմություն խմբագրել

1959 թվականին Արմաշում Արսեն Հայրիյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ԽՍՀՄ-ում միակ «Սանիտարական կուլտուրայի թանգարան»-ը։ 1962 թվականին կառուցվել է նոր հիվանդանոց, որն ունեցել է 25 մահճակալ և թերապևտիկ, մանկական և ծնունդօգնություն բաժանմունքներ։ 1964 թվականին կառուցվել է բուժամբուլատորիայի առանձին մասնաշենքը, որը սպասարկել է Սուրենավան, Արմաշ և Երասխ գյուղերը։ 1987 թվականին կառուցվել է հիվանդանոցի նոր մասնաշենքը՝ 60 մահճակալ թերապևտիկ, մանկական, ծնունդօգնություն, ֆիզիոթերապևտիկ բաժանմունքներով։ 1987 թվականին հիվանդանոցը վերանվանվել է «Արմաշի գյուղական առողջության կենտրոն», որտեղ 1987 թվականին տեղի է ունեցել ԽՍՀՄ բժշկագիտության ակադեմիայի արտագնա նիստը՝ նվիրված սոցիալ հիգիենայի և առողջապահության զարգացման հիմնախնդիրներին։ Արմաշի առողջության կենտրոնը սպասարկել է Արարատի շրջանի Երասխի տարածաշրջանի և մոտակա լեռնային գյուղերը։ 2001 թվականին հիվանդանոցում բացվել է 30 մահճակալ ունեցող հոգեբուժական բաժանմունք։ 2006 թվականին Արմաշ առողջության կենտրոնը ձևափոխվել է՝ դառնալով հոգեկան հիվանդների բուժման և խնամքի կենտրոն։ Մանկական, ծնունդօգնություն, ֆիզիոթերապևտիկ բաժանմունքների գործունեությունը կասեցվել են։