Արման Սերեբրակյան (անգլ.՝ Arman Serebrakian, ապրիլի 9, 1987(1987-04-09), Վալիեխո, Սոլանո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ դահուկորդ, Հայաստանից 2014 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից[1][2]։ Նրա կրտսեր քույրը՝ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը, նույնպես արհեստավարժորեն զբաղվել է լեռնադահուկային սպորտով և մասնակցել է 2010 թվականի Վանկուվերի օլիմպիական խաղերին։

Արման Սերեբրակյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 9, 1987(1987-04-09) (37 տարեկան)
Ծննդավայր՝Վալիեխո, Սոլանո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Արման Սերեբրակյանը ծնվել է Կալիֆոռնիայում՝ Իրանից եկած էթնիկ հայերի ընտանիքում։ Ունի երկքաղաքացիություն։ 2009 թվականից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում[3]։ 2010 թվականին ավարտել է Կոլորադոյի համալսարանը։ Սոչիի Օլիմպիական խաղերի մարզական ծրագրում Արմանը հանդես է եկել սլալոմում (2 րոպե 0,57 վայրկյան վերջնական արդյունքով և զբաղեցրել 34-րդ տեղը)[4] և հսկա ոլորավայրէջքում (2։ 58,40 և 46-րդ տեղ)[1][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Арман СЕРЕБРАКЯН». Организационный комитет XXII Олимпийских зимних игр и XI Паралимпийских зимних игр 2014 года в городе Сочи. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  2. Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը նախապատրաստվում Է ԱՄՆ-ում
  3. Carl Schreck (2013 թ․ նոյեմբերի 25). «US Skier Chases Olympic Dream for Armenia in Sochi» (անգլերեն). RIA Novosti. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  4. Սոչի-2014. Արման Սերեբրակյանը գրավեց 34-րդ տեղը
  5. Սոչի-2014. Արման Սերեբրակյանը 46-րդն է