Արման Ռաշիդի Ուդումյան (1980, Չորաթան, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 21, 2015(2015-01-21)), հայ զինծառայող, զոհվել է դիպուկահարի կրակոցից։

Արման Ուդումյան
1980 - հունվարի 21, 2015(2015-01-21)
ԾննդավայրՉորաթան, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումկրտսեր սերժանտ
Պարգևներ
Մարտական ծառայության մեդալ

Ծնվել է Տավուշի սահմանամերձ Չորաթան գյուղում։ Ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա[1], մեծ աղջիկը սովորում է գյուղի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում, փոքր երեխան 5 տարեկան է։

Զոհվել է հունվարի 21-ին ժամը 18-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում՝ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից[2]։ Կոչումով կրտսեր սերժանտ, պայմանագրային զինծառայող շուրջ 6 տարի։

Արման Ուդումյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բանակի տարեդարձը՝ առանց Արման Ուդումյանի». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
  2. ՊՆ. Հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը
  3. ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ԱՐՄԱՆ ՈՒԴՈՒՄՅԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ

Արտաքին հղումներ խմբագրել