Արման Ղազարյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արման Աշոտի Ղազարյան (օգոստոսի 30, 1973(1973-08-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2008)[1]։

Արման Ղազարյան
Ծնվել էօգոստոսի 30, 1973(1973-08-30) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵԹԿՊԻ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Աննա Բալանդինա
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Դերասանուհի Աննա Բալանդինայի ամուսինն է։

Կենսագրություն խմբագրել

Արման Ղազարյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1998-2000 թվականներին սովորել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում և որպես դերասան աշխատանքի անցել նույն թատրոնում[2]։

Դերեր խմբագրել

Ներկայացումներ խմբագրել

Հեղինակ Ներկայացում Դեր
Լևոն Շանթ «Ինկած բերդի իշխանուհին» Խուրշիդ
Գ. Գորին «Հիշատակի աղոթք» Սպա
Լետրազ «Փոքրիկ» Ժակ
«Կարմիր գլխարկ» մյուզիքլ Գայլ
Կալինսկու «Լուսնոտ հրեշ» Արամ
Գ. Մոպասան «Կտակ» Մազո
Դ. Մուրադյան «Մեր հին դաշնամուրը» Միքայել
Պոլյակով «Համադասարանցիներ» Ֆյոդոր Ստրոչկով

Ֆիլմեր խմբագրել

Անվանում Տարի
«Ադամանդ որոնողները» 2011

Հեռուստասերիալներ խմբագրել

Անվանում Տարի
«Դժբախտ երջանկություն» 2008
«Հարազատ թշնամի» 2013-2015
«Նռան հատիկ» 2017-2018
«Հանդիպման վայր» 2018
«Անհասցե ծնվածները» 2019
«Արմատներ» 2019
«Անատոլիական պատմություն» 2020
«Սարի Աղջիկ» 2020-2021

Պարգևներ խմբագրել

  • ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակ` «Տղամարդու երկրորդ լավագույն դերակատարման համար», 2011 թ.
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2008 թ.[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին
  2. «Արման Ղազարյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.