Արձակ բանաստեղծություն, քնարական բովանդակություն և արձակ ձև ունեցող ստեղծագործություն։ Արձակ բանաստեղծության մեջ սյուժեն կամ իսպառ բացակայում է կամ գծագրվում է սոսկ ակնարկների ձևով։ Արձակ բանաստեղծությունն ու պոեմը անվանում են նաև արձակ քնարերգություն։ Դրանք համեմատաբար նոր գրական ձևեր են. սկիզբ են առնում 19-րդ դարից։ Համաշխարհային ճանաչում ունեն Ի. Ս. Տուրգենևի «Արձակ բանաստեղծությունները», Շարլ Բոդլերի «Փոքրիկ արձակ պոեմները»։ Հայ գրականության մեջ արձակ բանաստեղծության փայլուն օրինակ են Ավ. Իսահակյանի «Արձակ պոեմները» և Մ. Մեծարենցի գրեթե բոլոր արձակ ստեղծագործությունները։

Ի. Ս. Տուրգենևի «Ռուսաց լեզու» արձակ բանաստեղծությունը. ձեռագիր, 1882 թվական

Աղբյուրներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 85