Արձագանքը (անգլ.՝ The Echo, 1997) բրիտանացի մրցանակակիր քրեագիր, արձակագիր, գրող Մինետե Ուոլթերսի հինգերորդ քրեական վեպը է։ Ինչպես իր բոլոր գրքերում, «Արձագանքը» գրքի կերպարները ևս չեն հանդիպում նրա մյուս ստեղծագործություններում[1]։ Ի սկզբանե հրապարակված լինելով անգլերեն` «Արձագանքը» թարգմանվել է ևս ինը լեզվով, ինչպես նաև տպագրվել է և որպես ձայնային գիրք ձայնագրվել անգլերենով և գերմաներենով[2]։

Արձագանք
անգլ.՝ The Echo
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմիստիկական գրականություն և քրեական
Ձևվեպ
ՀեղինակMinette Walters?
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունPan Books?
Հրատարակվել էփետրվարի 21, 1997
ՆախորդThe Dark Room?
ՀաջորդThe Breaker?

Բովանդակություն խմբագրել

Երբ Բիլլի Բլեք անունով անօթևան մի մարդ սովամահ է լինում բարձրաշխարհիկ տիկին Ամանդա Փոուելի ավտոտնակում, լրագրող Մայքլ Դիքոնին ուղարկում են ուսումնասիրելու այս պատմությունը։ Դիքոնը փորփրում է Բիլլի Բլեյքի և Ամանդա Փաուելի անցյալը, փորձելով հասկանալ, թե ով է Բիլլի Բլեքը, կարո՞ղ էր արդյոք նա լինել Ամանդայի նախկինում անհետացած ամուսինը, ինչո՞ւ է նա որոշել սովամահ լինել կնոջ ավտոտնակում։ Ի վերջո, ինչո՞ւ է Ամանդան այդքան հետաքրքրվում Բիլլի Բլեքով և ինչո՞ւ է վճարում նրա հուղարկավորության համար։ Հետաքննության ճանապարհին Դիքոնը բախվում է Բիլլիի, ինչպես նաև` իր սեփական անցյալից եկող մի շարք տարօրինակ կերպարների հետ[1][3][4][5]։

Գլխավոր կերպարներ խմբագրել

  • Ամանդա Փոուել
  • Մայքլ Դիքոն
  • Բիլլի Բլեք

Հեռուստատեսային ադապտացիա խմբագրել

1998 թվականին այս պատմությունը մշակվել է BBC հեռուստաընկերության համար։ Կլայվ Օուենը խաղացել է Մայքլ Դիքոնի, իսկ Ջոելի Ռիչարդսոնը` Ամանդայի դերը։ Շոուն հեռարձակվել է մեկ եթերաշրջան[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «The Echo». Minette Walters. 2010. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. «The Echo (Book, 1997)». OCLC Worldcat. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. «The Echo by Minette Walters». Kirkus Reviews. Kirkus. 1997 թ․ հունվարի 15. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «The Echo by Minette Walters». FictionDB. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. «The Echo». Publisher's Weekly. 1997 թ․ մարտի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «The Echo (TV Series 1998)». Internet Movie Database (IMDB). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել