Արծվիկ Տարոնո

թերթ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվիկ Տարոնո (այլ կիրառումներ)

Արծվիկ Տարոնո, երկշաբաթաթերթ, հրատարակվել է 1863-1865 թվականներին, Մուշի Սուրբ Կարապետ վանքում։ Խմբագիրն էր Գ. Սրվանձտյանը։

«Արծվիկ Տարոնո»-ն արտացոլել է գավառահայության սոցիալ-քաղաքական ծանր կացությունը, քննադատել օտար հարստահարիչներին։ Բարձրացնելով գավառահայությանը հուզող կենսական խնդիրներ՝ թերթը ջանում էր, որ հայ գյուղացիներին վերադարձվեն նրանցից խլված հողերը, դիմագրավում էր գյուղն ամայացնող պանդխտությանը, պահանջում Ազգային սահմանադրության կիրառումը գավառում։ Ծավալելով արևմտահայությանը լուսավորելու աշխատանք՝ «Արծվիկ Տարոնո»-ն նպաստել է մշակութային միությունների և դպրոցների հիմնադրմանը[1]։

«Արծվիկ Տարոնո»-ին աշխատակցել են Գլակա ժառանգավորաց վարժարանի և Կարինի ժառանգավորաց ուսումնարանի բազմաթիվ սաներ։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, Երևան, 1990, էջ382։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 73