Բացել գլխավոր ցանկը

Արծաթի համաձուլվացքներ, արծաթ պարունակող մետաղական միահալույթներ։ Արծաթի համաձուլվացքներում արծաթը կամ հիմնական բաղադրիչն է, կամ պայմանավորում է համաձուլվածքի որևէ կարևոր հատկությունը։ Արծաթի համաձուլվացքներ պատրաստում են հիմնականում արծաթի կարծրությունը և քիմիական կայունությունը թթուների, ծծմբի և նրա գազային միացությունների նկատմամբ մեծացնելու համար։ Այդ նպատակով օգտագործվում են արծաթի համաձուլվացքների ոսկու, պլատինի, պալադիումի, պղնձի, կադմիումի և այլ մետաղների հետ։ Ոսկին և պալադիումը լուծվում են արծաթում բոլոր հարաբերություններով և առաջացնում պինդ լուծույթներ։ Ոսկի ավելացնելիս արծաթի սպիտակ գույնը աստիճանաբար վոխվում է՝ սպիտակից (35% Au) դեղնականաչավունի (70% Au)։ 40%–ից քիչ ոսկի պարունակող արծաթը լուծվում է ազոտական թթվում։ Արծաթի համաձուլվացքների պալադիումի հետ պլաստիկ են, կայուն՝ թթուների և օքսիդիչների նկատմամբ, լուծվում են թթուներում մինչև 5% Pd–ի պարունակության դեպքում միայն։ Արծաթը պլատինի հետ առաջացնում է ներմեաաղական միացություններ (Ag3Pt, AgPt ևն)։ Հաճախ օգտագործում են եռկոմպոնենտ արծաթի համաձուլվացքներ՝ Ag–Au–Cu, Ag–Pd–Cu, Ag–Au–Pt ևն, երբեմն սրանց ավելացնում են ցինկ, նիկել, կադմիում ևն։ Արծաթի համաձուլվացքները ազնիվ մետաղների և պղնձի հետ միօրինակացված են։

Սրանք օգտագործվում են ոսկերչական և կենցաղային իրեր, մանրադրամ, ատամնապրոթեզներ, քիմիական և էլեկտրական կոնտակտներ պատրաստելու համար։

Բազմաթիվ երկրներում դրամը կտրում են արծաթի համաձուլվացքներից (10–50% Си), որտեղից էլ՝ արծաթյա մանրադրամ անվանումը։ ՍՍՀՄ–ում ամենատարածված արծաթի համաձուլվացքներն ունեն 875 հարգանիշը, Եվրոպայում՝ 800։ Արծաթի համաձուլվացքները պղնձի և ցինկի հետ օգտագործվում են որպես զոդանյութեր։ Հալման ջերմաստիճանն իջեցնելու նպատակով ավելացնում են նաև կադմիում, նիկել, անագ և այլն։ Արծաթը սնդիկի հետ առաջացնում է ներմետաղական միացություններ, որոնք տաքացնելիս քայքայվում են․ այդ երևույթը օգտագործվում է հանքանյութերից արծաթն անջատելու համար։ Որպես ամալգամային ատամալից օգտագործվում է Ag(33%)– Hg (52%) – Տո (12,5%) – Си (2%)– Zn (0,5%) համաձուլվածքը։ Արծաթի չնչին քանակները խիստ մեծացնում են կապարի դիմադրողականությունը դեֆորմացման նկատմամբ։ Այդ համաձուլվածքները օգտագործվում են մեծ բեռնվածության տակ աշխատող առանցքակալներ պատրաստելու համար։ Արծաթի համաձուլվացքները կադմիումի (25%), անագի (10%–ից ավելր), ալյումինի (մինչև 10%) հետ ունեն մեխանիկական լավ հատկություններ և քիմիապես կայուն են։ Քրոմի և ցիրկոնիումի փոքր քանակները չափազանց մեծացնում են

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 69 CC-BY-SA-icon-80x15.png