Արիս Շաքլյան

հայ արձակագիր, խմբագիր, բանաստեղծ

Արիս Մկրտչի Շաքլյան (1900, Կիլիկիա - նոյեմբերի 13, 1959(1959-11-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։ Կրել է Վարուժնակ Արիս գրական անունը, առաջին գիրքը լույս է տեսել այդ անունով, ստորագրել է նաև Ա. Շ.։

Արիս Շաքլյան
Ծնվել է1900
ԾննդավայրԿիլիկիա
Վախճանվել էնոյեմբերի 13, 1959(1959-11-13)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունՎարուժնակ Արիս և Ա. Շ.
Մասնագիտությունխմբագիր, արձակագիր և բանաստեղծ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԵփրատ

Ծնվել է Հայկական Կիլիկիայի Զորք Մարզպան (Դյորդ-յոլ) քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա որպես ուսուցիչ աշխատել Ալեքսանդրետի և Դամասկոսի հայկական դպրոցներում։ Ա. Շաքլյանը «Եփրատ» թերթի խմբագիր է եղել 1929 թվականի ամռանը, 1931-1932 թվականներին, 1936-1937 թվականներին (թերթը դարձել է երկօրյա) և 1943-1945 թվականներին։ 1945 թվականին ներգաղթել է Հայաստան։ Մահացել է Երևանում[1]։

Ա. Շաքլյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Դեղին երգեր, Հալեպ, տպարան Արարա, 1927, 40 էջ։
  • Միջինք, Հալեպ, տպարան Տեր-Սահակյան, 1943, 80 էջ։
  • Կար ու չկար... (պատմվածքներ), Հալեպ, տպարան Ա. Տեր-Սահակյան, 1946, 147 էջ։
  • Մեր Հայաստանն է, Երևան, Հայպետհրատ, 1949, 82 էջ։
  • Հեքիաթներ (գրքում տեղ է գտել Ա. Շաքլյանի «Բախտի անիվը» հեքիաթը), Հալեպ, տպարան Տեր-Սահակյանի, 1950, 11 էջ։
  • Հեքիաթներ, Հալեպ, տպարան «Նայիրի», 1950, 28 էջ։
  • Բախտն ու աշխատանքը (հեքիաթներ և զրույցներ), Երևան, Հայպետհրատ, 1956, 123 էջ։
  • Ինձնից քեզ խրատ (հեքիաթներ և զրույցներ), Երևան, Հայպետհրատ, 1957, 112 էջ։
  • Ֆալլահներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1958, 416 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1960, 103 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 426.