Արիս Ղազինյան

հայ լրագրող

Արիս Ղազինյան (հոկտեմբերի 25, 1967(1967-10-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, պոետ, պատմաբան, աշխարհագետ, հրապարախոս։ Զբաղվում է տարածաշրջանային քաղաքականության, պատմության և մշակույթի հարցերով[1]։

Արիս Ղազինյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1967(1967-10-25) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՋոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց (1984) և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1991)
Մասնագիտությունլրագրող, աշխարհագրագետ, պատմաբան և հրապարակախոս
ԱշխատավայրԱզգ և Երկիր
 Aristakes Ghazinyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 25-ին Երևանում։ 1974-1984 թվականներին սովորել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցում։ 1986–1991 թվականներին ուսանել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, նեղ մասնագիտացումը՝ գեոմորֆոլոգ[1]։

Աշխատանային գործունեություն խմբագրել

1993–1994 թվականներին աշխատել է ԵՊՀ «Ատլաս» լաբորատորիայում, որպես քարտեզագետ, իսկ Քարտեզագրության ու գեոդեզիայի ինստիտուտում աշխատել է որպես խմբագիր–քարտեզագետ։ 1994–1998 թվականներին աշխատել է «Ազգ» օրաթերթում որպես թղթակից[1]։ 1999-2000 թվականներին աշխատել է «Երկիր» թերթում որպես թղթակից։ 2000 թվականից «Գոլոս Արմենիի» թերթի քաղաքական մեկնաբանն է[1]։ 1998-2005 թվականներին որպես «Ազգ», «Երկիր» և «Գոլոս Արմենիի» թերթերի քաղաքական տեսաբան լուսաբանել է Արցախյան հակամարտության բանակցությունների ընթացքը։ Երկար տարիներ հանդիսացել է ռուսաստանյան «Կովկաս» վերլուծական կենտրոնի և «Ռեգնում» գործակալության փորձագետ[1]։

Որպես հայ և միջազգային տեղեկատվական-վերլուծական հրատարակությունների սեփական և հատուկ թղթակից աշխատել է Անդրկովկասում, Ռուսաստանի մի շարք սուբյեկտներում (Հարավային Օսիա, Կաբարդա-Բալկարիա, Ինգուշիա, Չեչնիա, Դաղստան, Կալմիկիա, Թաթարստան, Բաշկորտոստան), Առաջավոր Ասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի մի շարք երկրներում[1]։

Աշխատություններ խմբագրել

Մի շարք գեղարվեստական գրքերի, ինչպես նաև մենագրությունների հեղինակ է, որոնց թվում են[1].

Մենագրություններ խմբագրել

  • «Ադրբեջան» փորձադաշտը» («Полигон «Азербайджан»)
  • «Երևան. խաչով կամ խաչի վրա» («Ереван: с крестом или на кресте»)
  • «Ազգ» («Нация»)
  • «Ազգերի ֆանտոմային ցավերը կամ առողջ նախապաշարմունքները. դատողություններ հայերի ազգային բնավորության մասին երեք հատորով» («Фантомные боли наций или здоровые предрассудки: рассуждения об армянском национальном характере в трех книгах»)

Ծանոթագրություններ խմբագրել