Արիբալլոս[1][2][3][4][5] (հին հուն․՝ αρύβαλλος), հին հունական անոթ՝ ոչ մեծ չափսով, շրջանաձև, բարակ, վեր ձգված վզիկով՝ հարթ պսակիկի մոտից լայնացող:

Ստրիգիլով և արիբալլոսով աթլետներ, մ.թ.ա. V դար, Լուվր

Արիբալլոսն ունի ժապավենի տեսքով լայն բռնակ: Արիբալլոսը կիրառվել է հոտավետ հեղուկների պահպանման համար, հատկապես՝ հոտավետ յուղերի: «Արիբալլոս» բառը ծագում է ἀρύω «վերցնել, շերեփահանել» և -βαλλος՝ ծագումով կապված βαλλάντιον «դրամապանակ»[6][7] բառերի հետ: Աթենեոսում անոթն այդ անվանումն ստացավ փողի քսակին[8] ունեցած նմանության համար: ֆունկցիոնալ առումով արիբալլոսը նման է ալաբաստրոնին:

Եթե ալաբաստրոնից օգտվում էին կանայք, ապա արիբալլոսները նախատեսված էին տղամարդկանց համար և առավելապես օգտագործվում էին աթլետների կողմից՝ մարմնի խնամքի համար: Արիբալլոսները տանում էին դաստակին ամրացված փոքրիկ գոտիով:

Պահպանված արիբալլոսների մեծ մասը պատրաստված է կավից, սակայն հանդիպում են նաև բրոնզից և հախճապակուց պատրաստված արիբալլոսներ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Энциклопедия искусства Древнего мира / Авт.-сост. Краснова О. Б.. — М.: ОЛМА-ПРЕСС, 2002. — 351 с. — ISBN 5-94849-062-9
  2. Англо-русский энциклопедический словарь искусств и художественных ремесел = The english-russian encyclopedic dictionary of the arts and artistic crafts : в 2 томах / А. А. Азаров. — М.: Флинта, 2007. — ISBN 978-5-89349-970-4
  3. Федоров, Георгий Борисович Население Прутско-Днестровского междуречья в I тысячелетии н. э.. — М.: Изд-во Акад. наук СССР, 1960. — 380 с. — (Материалы и исследования по археологии СССР/ Акад. наук СССР. Ин-т археологии АН СССР; № 89).
  4. Скуднова, Варвара Михайловна Архаический некрополь Ольвии : Публ. одной кол., [хранящейся в Эрмитаже] / В. М. Скуднова. — Л.: Искусство : Ленингр. отд-ние, 1988. — 180 с. — ISBN 5-210-00072-9
  5. Сорокина, Нина Петровна Тузлинский некрополь / Науч. ред. А. П. Смирнов. — М.: Сов. Россия, 1957. — 65 с. — (Труды Государственного исторического музея. Памятники культуры; Вып. 26).
  6. Греческо-русский словарь Нового Завета : пер. Краткого греческо-английского словаря Нового Завета Баркли М. Ньюмана / рус. пер. и ред. В. Н. Кузнецовой при участии Е. Б. Смагиной и И. С. Козырева. — М.: Рос. библейск. о-во, 2006. — 239 с. — ISBN 5-85524-291-9
  7. «aryballos» (անգլերեն)։ www.dictionary.com։ Վերցված է 2018-01-05 
  8. Афиней. Пир мудрецов. XI. 783 F

Արտաքին հղումներԽմբագրել