Արթուր Մարգարյան (մականորդ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Արայիկի Մարգարյան (մայիսի 15, 1977(1977-05-15), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռուսաստանաբնակ մականորդ, հարձակվող, մարզիչ, Ռուսաստանի սպորտի վարպետ։

Արթուր Մարգարյան
Ծնվել էմայիսի 15, 1977(1977-05-15) (46 տարեկան)
ԾննդավայրՀրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունfield hockey player և մարզիչ

Կենսագրություն խմբագրել

Արթուր Մարգարյանը ծնվել է 1977 թվականի մայիսի 15-ին Հրազդան քաղաքում։ 2001-2019 թվականներին նա խաղացել է մականախաղի Կազանի «Դինամոյի» կազմում՝ հարձակվողի դիրքում։ Նա Ռուսաստանի առաջնությունում նվաճել է 17 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ 2001, 2005 թվականներին Արթուր Մարգարյանը դարձել է Ռուսաստանի գավաթակիր։ 2002 թվականին դարձել է Գավաթակիրների գավաթի «C» դիվիզիոնի, 2007 թվականին՝ Չեմպիոնների գավաթի «B» դիվիզիոնի հաղթող։ Միաժամանակ աշխատում է որպես «Դինամո-Կազանի» գլխավոր մարզիչ։ 2013 թվականին եղել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի գլխավոր մարզիչը, որը ոսկե մեդալ է նվաճել Կազանի ամառային ունիվերսիադայի հոկեյի մրցաշարում[1]։

Արթուր Մարգարյանը Ռուսաստանի մականախաղի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Մարգարյանի որդին է[2], ունի եղբայր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Марат Гафаров: «На Универсиаде мне будет помогать играть в хоккей моя жена»». prokazan.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. «Главная / Тренерский штаб / Главный тренер». hcdinamo-kazan.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Судьба Араика Маргаряна привела в Казань и семь раз наградила чемпионством». Наш дом — Татарстан. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել