Արայիկ Արտաշի Մարգարյան (մայիսի 8, 1951(1951-05-08), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ խորհրդային և ռուս խոտի հոկեյի մարզիչ, Ռուսաստանի խոտի հոկեյի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Արայիկ Մարգարյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1951(1951-05-08) (72 տարեկան)
ԾննդավայրՀրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
Մասնագիտությունմարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Arayik Margaryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արայիկ Մարգարյանը ծնվել է 1951 թվականի մայիսի 8-ին, Հրազդան քաղաքում։ Զբաղվել է ֆուտբոլով, խաղացել է Երևանի «Արարատի» երկրորդ ակումբում, կողոսկրի կոտրվածքի պատճառով ստիպված թողել է ֆուտբոլը[1]։

1974 թվականին մարզիչ-ուսուցիչ որակավորմամբ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը[2]։

1977 թվականին ԽՍՀՄ առաջնությունում խաղացել է խոտի հոկեյի «Հրազդան» ակումբի կազմում։ 1978-1997 թվականներին եղել է նույն ակումբի մարզիչը։

1983-2000 թվականներին եղել է ՀԽՍՀ և Հայաստանի հիմնական և երիտասարդական հավաքականների մարզիչը։ Որպես Հայկական ԽՍՀ հավաքականի խաղացող֊մարզիչ մասնակցել է ԽՍՀՄ Ժողովուրդների 1983 թվականի ամառային սպարտակիադային։

2000 թվականին տեղափոխվել է Կազան, 2001 թվականին նշանակվել է Կազանի «Դինամոյի» գլխավոր մարզիչ[2][3]։

Նրա ղեկավարությամբ թիմը Ռուսաստանի առաջնությունում նվաճել է Ռուսաստանի առաջնության 18 ոսկե (2003-2008, 2010-2020), 2 արծաթե (2002, 2009) և բրոնզե (2001) մեդալ, երկու անգամ նվաճել է Ռուսաստանի գավաթը (2001, 2005)։ 2002 թվականին Մարգարյանի սաները դարձել են գավաթակիրների գավաթի «C» դիվիզիոն, իսկ 2007 թվականին՝ Չեմպիոնների գավաթի «B» դիվիզիոնի հաղթող։

2013 թվականին գլխավորել է Ռուսաստանի ուսանողական թիմը, որը հաղթել է Կազանում կայացած ամառային հոկեյի հոկեյի մրցաշարում։ Թաթարստանի նախագահը Արայիկ Մարգարյանին շնորհակալություն հայտնեց ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման արժանի ավանդի և 2012/2013 թ.թ. Ռուսաստանի  խոտի հոկեյի տղամարդկանց առաջնության  սուպերլիգայում բարձր արդյունքների հասնելու համար[4]։

2020 թվականի մայիսի 20-ին նշանակվել է Ռուսաստանի խոտի հոկեյի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ[5]

Հայաստանի, Ռուսաստանի (2006) և Թաթարստանի վաստակավոր մարզիչ է, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ (2003 թ.), 2003 թվականին պարգևատրվել է Ռուսաստանի նախագահի պատվոգրով, 2005 թվականին՝ Թաթարստանի «Ի հիշատակ Կազանի 1000-ամյակի», 2006 թվականին՝ «Քաջարի աշխատանքի համար» մեդալներով։

Որդին՝ Արթուր Մարգարյանը (ծնված 1977 թ.) 2001-2019 թվականներին խաղացել է խոտի հոկեյի Կազանի «Դինամոյի» կազմում, հետագայում զբաղեցրել է նույն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Судьба Араика Маргаряна привела в Казань и семь раз наградила чемпионством». Наш дом — Татарстан. 2010. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 «Главная / Тренерский штаб / Главный тренер». hcdinamo-kazan.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Главная / История клуба «Динамо-Казань»». hcdinamo-kazan.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «Главная / Тренерский штаб / Главный тренер». hcdinamo-kazan.ru. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. «Главная / Новости / Араик Маргарян – главный тренер сборной России по хоккею на траве». hcdinamo-kazan.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. «Главная / Тренерский штаб / Старший тренер». hcdinamo-kazan.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել