Արթուր Գագիկի Ղազինյան (նոյեմբերի 10, 1978(1978-11-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ[2], իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ[3][4]։

Արթուր Ղազինյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1978(1978-11-10)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կրթություն և գիտական գործունեություն խմբագրել

2001 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան, 2004 թվականին ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ասպիրանտուրան։ 2004 թվականին պաշտպանել է«Մարդու իրավունքների եվրոպական դատական պաշտպանությունը» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն։ 2009 թվականին ստացել է ԵՊՀ դոցենտի կոչում։

Հեղինակել է երկու մենագրություն, երկու տասնյակից ավելի գիտական հոդված։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1999-2002 թվականներին եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի աշխատակազմում, 2002-2004 թվականներին՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի արտաքին կապերի վարչության պետ. մասնակցել է ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման ու կայացման գործընթացին, համակարգել Քաղաքացիական ծառայության խորհրդի համագործակցությունը երրորդ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ։

2004-2008 թվականներին եղել է ՀՀ Կառավարության աշխատակազմում, ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական. համակարգել է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի մշակման աշխատանքները և Համայնքային ծառայության համակարգի պրակտիկ ներդրումը ՀՀ համայնքներում, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության համագործակցությունը երրորդ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման աշխատանքները։

2009-2010 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական. ՀՀ ԱԺ նախագահի հանձնարարությամբ մասնակցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և միջազգային կապերի ընդլայնման և արդյունավետության բարձրացման աշխատանքներին, համակարգել է «կարգավորմ անազդեցության գնահատման» և «արդար ու արդյունավետ կառավարման» համակարգերի մշակման աշխատանքները։

2006 թվականից ԵՊՀ և ԵՄ պատվիրակության օժանդակությամբ հիմնադրել և ղեկավարում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը։ Կազմակերպել և ղեկավարել է միջառարկայական կրթության և գիտության նորարարական մոդելի ՀՀ կրթական համակարգում ներդրման աշխատանքները։ ՀՀ Կառավարության որոշմամբ «եվրոպագիտություն» մասնագիտությունը ներառվել է մագիստրոսական մասնագիտությունների ցանկում։ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում հիմնադրել և ղեկավարում է «Եվրոպագիտություն» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը։ 2010 թվականից հիմնադրել և ԵՄ աջակցությամբ ղեկավարում է «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1458&lang=eng
  2. ««Որ պահին կարողացանք դատախազությանը վերադարձնել իրավական տիրույթ, կունենանք և′ Նիկոլ Փաշինյանի, և′ նրա հանցակիցների կալանավորում». Արթուր Ղազինյան», (արխիվացված
  3. Արթուր Գագիկի Ղազինյան. http://ysu.am/science/hy/Arthur-Ghazinyan. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  4. «Արթուր Ղազինյան. Հայկական «հեղափոխությունը» ունի արտաքին հովանավորներ», (արխիվացված
  5. Արթուր Ղազինյանի մասին ԵՊՀ կայքում

Արտաքին հղումներ խմբագրել