Արթուր Հովհաննիսյան (մաթեմատիկոս)

հայ ֆիզիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Արթուր Հովհաննեսի Հովհաննիսյան (հունվարի 30, 1949(1949-01-30)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992)։

Արթուր Հովհաննիսյան
Ծնվել էհունվարի 30, 1949(1949-01-30)[1] (75 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1971)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992)
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Հայ-Ռուսական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Արթուր Հովհաննիսյանը ծնվել է 1949 թվականին Լենինականում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971-1974 թվականներին սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1975 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Կոշիի խնդրի կոռեկտությունը թույլ հիպերբոլական տիպի հավասարումների համար» թեմայով, 1992 թվականին՝ դոկտորական թեզ՝ «Հյուգենսի սկզբունքը և Կոշիի սինգուլյար խնդիրը» թեմայով։ 1974 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1974-1993 թվականներին եղել է ասիստենտ, դոցենտ, 1993-1999 թվականներին պրոֆեսոր։ 1999-2001 թվականներին եղել է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի պրոռեկտոր, 2002 թվականից՝ ԵՊՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ[2][3]։

Աշխատանքները վերաբերում են մասնակի ածանցյալներով հիպերբոլային տիպի հավասարումներին։ Համահեղինակ է սովորական դիֆերենցիալ և մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների դասագրքերի և խնդրագրքի[4]։

Անդամակցություն խմբագրել

  • Ամերիկյան մաթեմատիկական ընկերություն (ԱՄՄ)
  • Հայկական մաթեմատիկական միություն (ՀՄՄ)

Երկեր խմբագրել

  • Մաթեմատիկական ֆիզիկա, 2-րդ հրատարակություն, Երևան, 1988։
  • Սովորական դիֆերենցիալ հավասարումներ, Երևան, 1988։
  • Սովորական դիֆերենցիալ հավասարումներ, Երևան, 2002։
  • Սովորական դիֆերենցյալ հավասարումներ, դասագիրք, 2002։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12525
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Արթուր Հովհաննեսի Հովհաննիսյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  4. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի hիմնարար գիտական գրադարան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Հովհաննիսյան (մաթեմատիկոս)» հոդվածին։