Արթուր Դանիելյան (ֆուտբոլիստ)
Արթուր Գեղամի Դանիելյան (ուկրաիներեն՝ Артур Гегамович Данієлян, փետրվարի 9, 1998[1][2], Ուկրաինա), հայ ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիա» ակումբի պաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ուկրաինա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 9, 1998[1][2] (26 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Ուկրաինա | |||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Արարատ-Արմենիա | |||||||||||
Համար | 22 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 25 հոկտեմբերի, 2018: |
Կենսագրություն խմբագրել
Վաղ տարիներ խմբագրել
Արթուր Դանիելյանը Պոլտավայի «Մոլոդ» մանկապատանեկան մարզադպրոցի սիրողական ակումբի և Դոնեցկի «Մետալուրգի» սան է։ 2012-2014 թվականներին անցկացրել է 45 խաղ և խփել 21 գոլ Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայի առաջնությունում։ 2015 թվականի գարնանը «Մետալուրգի» կազմում մասնակցել է Ուկրաինայի պատանեկան առաջնության 12 հանդիպման և խփել 2 գոլ։
Ակումբային կարիերա խմբագրել
2015 թվականի ամռանը Դոնեցկի կազմալուծված թիմը միացել է Պրեմիեր լիգայի նորեկ «Ստալ» (Դնեպրոդերժինսկ) ակումբին։ Նույն թվականի օգոստոսի 2-ին կատարել է իր նորամուտը պատանեկան (մինչև 19 տարեկանների) թիմում՝ մասնակցելով Օդեսայի «Չերնոմորեց» ակումբի դեմ արտագնա խաղին։
2016 թվականի աօրիլի 6-ին Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ Դնեպրոպետրովսկի «Դնեպր» ակումբի դեմ խաղում Արթուր Դանիելյանն առաջին անգամ խաղացել է «Ստալ» ակումբի հիմնական կազմում[3]՝ հանդիպման 46-րդ րոպեին փոխարինելով Գեյոն Ֆերնանդեսին[4]։ Խաղից հետո Դնեպրոդերժինսկի ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ վան դեր Մերն ասել է, որ Դանիելյանը «ուժեղ մրցակցի դեմ խաղաց բոլորովին էլ ոչ վատ»[5]։ Նույն թվականի մայիսի 14-ին ֆուտբոլիստը կատարել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում՝ Օդեսայի «Չերնոմորեցի» դեմ խաղի 87-րդ րոպեին փոխարինելով Արտյոմ Բարանովսկուն[6]։
Վիճակագրություն խմբագրել
- 2016 թվականի մայիսի 14-ի դրությամբ
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Երկրորդ կազմ | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Ստալ (Դնեպրոդերժինսկ) | Պրեմիեր լիգա | 2015/16 | 1 | 0 | 1 | 0 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Кучер и Даниелян дебютировали в одном матче
- ↑ «Протокол матча «Днепр» — «Сталь»». Официальный сайт Украинской Премьер-лиги. 2016 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Эрик ван дер Меер: Порадовал только гол со стандарта(չաշխատող հղում)
- ↑ «Протокол матча «Сталь» — «Черноморец»». Официальный сайт Украинской Премьер-лиги. 2016 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.