Արթուր Գևորգյան (բալետի արտիստ)
բալետի արտիստ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Գևորգյան (հուլիսի 7, 1993, Երևան, Հայաստան), բալետի արտիստ։
Արթուր Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | բալետի պարող |
Կենսագրություն
խմբագրելԱրթուր Գևորգյանը ծնվել է 1993 թվականի հուլիսի 7-ին, Երևանում[1]։ Սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի բալետի բաժնում՝ 2003-2010 թվականներին, որից հետո վերապատրաստվել է Շվեյցարիայի «Ballettschule Theater Basel» թատրոնում[2]։
2011 թվականից որպես մենապարող աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 2013-2014 թվականներին եղել է բալետի առաջատար մենակատար։ Հյուրախաղեր է ունեցել տարբեր երկրներում։ 2014 թվականից որպես մենապարող աշխատանքի է անցել Կարելիայի Հանրապետության Երաժշտական թատրոնում, 2015 թվականից որպես հրավիրված արտիստ աշխատել է Մոսկվայի «Ballet du Classic» թատրոնում։
Ներկայացումներ
խմբագրել- Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (Կրասոս)
- Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ)
- Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Բենվոլիո), «Մոխրոտը» (Ընկերներ)
- Պունիի «Կորսար» (Պադեդե)
- .Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե)
- Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» (Արքայազն, արաբական պարեր)
- Լեո Դելիբի «Կոպելիա» (Պադեդե), «Ամառային գիշերվա երազանք» (Դեմետրիուս)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Արթուր Գևորգյան». zarkfoundation.com.
- ↑ «Артур Геворгян — Балет Москва | Ballet MoscowБалет Москва | Ballet Moscow» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.