Արթուր Բարսեղյան (լողորդ)

Արթուր Բարսեղյան (մարտի 29, 2002(2002-03-29)[1], Երևան, Հայաստան), հայ լողորդ[2]։

Արթուր Բարսեղյան
Ծնվել էմարտի 29, 2002(2002-03-29)[1] (22 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունլողորդ

Կենսագրություն խմբագրել

Արթուր Բարսեղյանը ծնվել է 2002 թվականի մարտի 29-ին Երևանում[3]։ Հանդիսանում է պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող է։ 2016 թվականին ԱՄԷ-ում մեծահասակների կազմում մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ սահմանել է անձնական ռեկորդ և բարելավել իր արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել։ 6-րդ տեղն է զբաղեցրել 2017 թվականին Հունգարիայում կայացած Եվրոպական օլիմպիական փառատոնին։ Նույն թվականին պատանիների աշխարհի առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվը։

2018 թվականին մասնակցել է Հելսինկիի միջազգային մրցաշարին։ 2018 թվականին Արգենտինայում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերում 22․69 արդյունքով 50 մետր ազատ ոճում զբաղեցրել է 7-րդ տեղը։ 2019 թվականին Բուդապեշտում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը և լրացնելով B վարկանիշ։

Եղել է 2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն, 2021 թվականի Բուլղարիայի բաց առաջնության չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր[4]։

Տոկիո 2020 թվականի օլիմպիական խաղերի մասնակից է, որտեղ հանդես է եկել 50 և 100 մետր ազատ ոճերում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.eurosport.com/swimming/artur-barseghyan_prs513426/person.shtml
  2. «Մեծ սպորտի ապագա աստղերը. Արթուր Բարսեղյան». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  3. «Օլիմպիական VLOG. Արթուր Բարսեղյան | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  4. «1-ական ոսկի, արծաթ, բրոնզ և ՀՀ ռեկորդ՝ Բուլղարիայում». www.aravot.am. 26․07․2021.
  5. «Արթուր Բարսեղյան, Վարդենիս Մանուչարյան». www.aravot.am. 26․07․2021.

Արտաքին հղումներ խմբագրել