Արթուր Առաքելյան (պետական գործիչ)

հայ տնտեսագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Առաքելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Վարդանի Առաքելյան (հունիսի 9, 1976(1976-06-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (2014-2017 թթ.)։

Արթուր Առաքելյան
Ծնվել էհունիսի 9, 1976(1976-06-09) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու (2009)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

  • 1993-1998 թթ. - սովորել և ավարտել է Մոսկվայի կոմերցիայի պետական համալսարանի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգային տնտեսագիտական հարաբերությունների մասնագետի որակավորմամբ։
  • 2007 թ. - վերապատրաստվել է Կորեայի թվային հնարավորությունների և զարգացման գործակալությունում։
  • Տնտեսագիտության թեկնածու (2009)։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1993-1996 թթ. - աշխատել է «Օլիմպիկ Քար» ՍՊԸ-ում որպես վաճառքի գծով տնօրեն։
  • 1998-1999 թթ. – աշխատել է «Յուգ Նեվթ» ՍՊԸ-ում որպես նավթամթերքի իրացման գծով տնօրեն։
  • 1999-2000 թթ. – աշխատել է «Իվան Կալիտա» ՍՊԸ-ում որպես վաճառքի գծով գլխավոր տնօրեն։
  • 2000 թ. մայիս-նոյեմբերին եղել է «Անի» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։
  • 2000-2001 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գնումների կազմակերպման վարչության պետ։
  • 2001-2005 թթ. - «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ապրանքների ձեռքբերման և շուկայի ուսումնասիրման բաժնի պետ։
  • 2005 թվականից - «Վայոց ձոր ներդրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության հիմնադիր անդամ։
  • 2005-2008 թթ. - «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գնումների կազմակերպման վարչության պետ։
  • 2008-2011 թթ. – «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։
  • 2011 թվականից - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս։
  • 2011-2013 թթ. - «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։
  • 2013 թ. հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնակատար[1]։
  • 2013 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևւտրային կազմակերպության պետի պաշտոնակատարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
  • 2013 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ[3]։
  • 2014 թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից[4]։
  • 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից[5]։
  • 2018 թվականի հունիսի 21-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական և պաշտոնավարել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 3-ը։

Կուսակցություն խմբագրել

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  2. «Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  3. «Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  4. «ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  5. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.