Արթուր Արմենի Ադամյան (ապրիլի 22, 1992(1992-04-22)[1], Ստեփանակերտ), հայ ֆուտբոլիստ, «Գանձասար» թիմի կիսապաշտպան։

Football pictogram.svg
Արթուր Ադամյան
Адамян Артур Арменович.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 22, 1992(1992-04-22)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ
Դիրք Կիսապաշտպան

Ակումբային գործունեությունԽմբագրել

2008 թվականին խաղացել է «Պատանի» ակումբում (մինչև 17 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքական), որի կազմում հանդես էին գալիս բարձրագույն լիգայի ակումբների պատանիներ։ Մարզիկների մարզավիճակը պահպանելու նպատակով ակումբին հրավիրել էին «Հայաստանի առաջին առաջնություն»։

Դրանից հետո Ադամյանը խաղացել է սմոլենսկի «Դնեպր» ակումբում (ֆուտբոլի երկրորդ դիվիզիա) և «Կրասնոդարի» երիտասարդական հավաքականում։ Այստեղ խաղալու ընթացքում գտնվել է Կալինինգրադի «Բալթիկա» թիմի հետաքրքրության ոլորտում[2]։ Առաջին դիտումից հետո ակումբի մարզչական խումբը որոշեց Ադամյանի հետ պայմանագիր չկնքել, և հաջորդ հավաքին «Բալտիկա»-ն մեկնեց առանց նրա[3]։

Որոշ ժամանակ անց դիտարկում է անցել Երևանի «Միկա» ակումբում։ Ադամյանի խաղը դուր եկավ ակումբի մարզչական կազմին, բայց քանի որ ակումբը այդ ժամանակ Կիպրոսում էր, նրանք չկարողացան տեղում Ադամյանի հետ աշխատանքային պայմանագիր կնքել[4]։ Վերադառնալով Հայաստան՝ «Միկա» ակումբը միաժամանակ պայմանագիր կնքեց Արթուր Ադամյանի և Հենրիկ Հարությունյանի հետ։ Ադամյանի պայմանագիրը կնքվեց 1․5 տարի ժամկետով[5]։

ՆվաճումներԽմբագրել

«Միկա»

Անձնական կյանքԽմբագրել

Արթուր Ադամյանը նախկին ֆուտբոլիստ, այժմ մարզիչ Արմեն Ադամյանի որդին է և Արտաշես Ադամյանի եղբորորդին։

Ելույթների վիճակագրությունԽմբագրել

2013 թվականի փետրվարի 24-ի տվյալներ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պատանի 2008 11 1 2 0 0 0 13 1
Ընդհանուր 11 1 2 0 0 0 13 1
Դնեպր (Սմոլենսկ) 2009 4 0 1 0 0 0 5 0
2010 18 0 1 0 0 0 19 0
Ընդհանուր 22 0 2 0 0 0 24 0
Կրասնոդար 2011/12 24 3 0 0 0 0 24 3
Ընդհանուր 24 3 0 0 0 0 24 3
Միկա 2012-13 28 1 3 1 0 0 31 2
Ընդհանուր 28 1 3 1 0 0 31 2
Ընդհանուր գործունեության ընթացքում 85 5 6 1 0 0 91 6

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Артур Адамян находится в сфере интересов «Балтики»» (ռուսերեն)։ ArmFootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-02-ին։ Վերցված է 13.08.2012 
  3. ««Балтика» отказалась от услуг Артура Адамяна» (ռուսերեն)։ ArmFootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-02-ին։ Վերցված է 13.08.2012 
  4. ««Мика» отказалась от услуг двух просматриваемых новичков» (ռուսերեն)։ ArmFootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-02-ին։ Վերցված է 13.08.2012 
  5. ««Мика» подписала контракт с двумя молодыми игроками» (ռուսերեն)։ ArmFootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-02-ին։ Վերցված է 13.08.2012 

Արտաքին հղումներԽմբագրել