Արթին Չիչեկյան

հայ բժիշկ

Արթին (Արամայիս) Չիչեկյան (1881, Տրապիզոնի նահանգ, Կի­րա­սոն - 1915), հայ բժիշկ, դեղագործ։

Արթին Չիչեկյան
Ծնվել է1881
ԾննդավայրԿիրասոն
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ և դեղագործ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1881 թվականին, Տրապիզոնի նահանգի Կիրասոնի (Կիրեսունի) գավառի կենտրոն Կի­րա­սոն քաղաքում։ Քէստենեանի աղբյուրում հիշատակվում է Չիքիճյան Արամայիս Ա.։ 1902 /1910 թ. ավարտել է Բեյ­րու­թի Ամե­րի­կյան համալ­սա­րա­նի բժշկական ֆակուլտետի դեղագործական բաժինը։

1910-1914 թվականներին Կի­րա­սո­նում ունեցել է սեփական դեղատուն և դեղագործ աշխատել։

Սպանվել կամ մահացել է 1915 թվականին Թուր­քի­այում իրագործված Մեծ եղեռ­նի ընթացքում, 34 տարեկանում։

Աղբյուր խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 01-11-2012