Արզնի ՀԷԿ
Արզնի հիդրոէլեկտրակայան, Սևան-Հրազդան կասկադի չորրորդ (ստորգետնյա երկրորդ) կայանը[1]։ Կառուցվել է 1953-56 թվականներին, Արզնիի կիրճում։ Օգտագործում է Հրագդան գետի միջին հոսանքի 120 մ անկումը (մոտ 10 կմ երկարության վրա)։
Արզնի ՀԷԿ | |
---|---|
Տեսակ | հիդրոէլեկտրակայան |
Երկիր | Հայաստան |
Մասն է | Սևան-Հրազդան կասկադ |
Ամբարտակ և ջրհեռ | |
Impounds | Հրազդան և Սևանա լիճ |
Էլեկտրակայան | |
Տեղադրված հզորություն | 70,6 մեգավատտ |
Արզնի հիդրոէլեկտրոկայանի գլխային հանգույցում, որը գտնվում է Արգելի ջրաէլեկտրակայանից մոտ 2 կմ հեռավորության վրա, տեղավորված է երկաթբետոնե պատվարը՝ ջրընդունիչ և ջրթող կառուցվածքներով։ Ջրընդունիչի միջոցով ջուրն անցնում է դերիվացիոն թունելը (երկարությունը՝ 4 կմ, կտրվածքը՝ 18 մ²) և դուրս գալիս աջափնյա սարահարթ։ Այնուհետև ջրթող կառուցվածքով՝ մեկ կարճ թունելով և դերիվացիոն ջրանցքով (երկարությունը՝ 4 կմ) ջուրը մոտենում է վերին հանգույցին։ Ջրանցքի վերջում ջրթափ կառուցվածքով ճնշման ավազանն է (այստեղից սկիզբ է առնում Արզնի–Շամիրամ ոռոգման համակարգը), որից ջուրն ուղղաձիգ հորանով (խորությունը՝ 98 մ, տրամագիծը՝ 3 մ) առանձին խողովակներով մոտեցվում է երեք տուրբիններին։
Արզնի հիդրոէլեկտրոկայանում տեղադրված են 70, 5 հզ․ կվտ ընդհանուր հզորությամբ 3 հիդրոագրեգատ։ Արտադրական բոլոր պրոցեսներն ավտոմատացված են։ Կառավարվում է նաև Երևանի կենտրոնական դիսպետչերական կայանից։ Արզնի հիդրոէլեկտրոկայանը 110 կվ հաղորդման գծով սնում է Հայաստանի Հանրապետության էլեկտրահամակարգը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արզնի ՀԷԿ». mek.am. «ՄԷԿ».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 47)։ |