Արեգակնային համակարգի մոդել Զագրեբում

Արեգակնային համակարգի մոդել Զագրեբում «Ինը տեսք» (խորվ.՝ Prizemljeni Sunčev sustav «Devet pogleda»), Արեգակնային համակարգի մոդել, որը գտնվում է Զագրեբ քաղաքում (Խորվաթիա

Արեգակնային համակարգի մոդել Զագրեբում
Տեսակքանդակ
Երկիր Խորվաթիա
Նյութբրոնզ
Ձևավորում1971
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Հորինվածքի կենտրոնը «Վայրէջք կատարած արև» քանդակն է։ Այն ստեղծել է Իվան Կոժարիչը և առաջին անգամ ցուցադրել է 1971 թվականին Խորվաթիայի ազգային թատրոնի մոտ, որտեղ որոշ ժամանակ անց այն ենթարկվել է կրակի ազդեցությանը և էականորեն վնասվել։ Այդ ժամանակից ի վեր «Արևի» տեղակայման վայրը մի քանի անգամ փոխվել է, և 1994 թվականից այն, դեռևս վնասված տեսքով[1], գտնվում է Բոգովիչևայի փողոցում՝ Շվեյցարիայի դեսպանատան մոտ։ Դա մոտ երկու մետր տրամագծով սովորական բրոնզե գունդ է։

2004 թվականին նկարիչ Դավոր Պրեյսը Զագրեբում անցկացնում էր իր երկշաբաթյա ցուցահանդեսը, իսկ մեկնելուց առաջ քաղաքում տեղակայեց չժանգոտող պողպատից պատրաստված ինը ոլորտներ, որոնք խորհրդանշում էին Արեգակնային համակարգի մոլորակները[2]։ «Մոլորակների» չափսերը և դրանց հեռավորությունը «Արեգակից» ունեն 1:680000000 մասշտաբ։ Այս աշխատանքը Պրեյսն իրականացրել է առանց հրապարակելու։ Այդ պատճառով այն, որ Զագրեբում գտնվում է ամբողջ Արեգակնային համակարգը, գիտեն շատ քչերը, նույնիսկ քաղաքացիներից շատերը տեղյակ չեն դրա մասին[3]։ Բոլոր «ինը մոլորակները» գտնելու առաջին փորձը կատարվել է 2004 թվականի նոյեմբերին Խորվաթիայի ֆիզիկական ընկերության ուսանողների վեբ-ֆորումում[4]։

Օբյեկտների գտնվելու վայրը[5]
  • Արեգակ - Բոգովիչևայի փողոց, 3 - Շվեյցարիայի դեսպանատան մոտ
  • Մերկուրի - Մարգարետսկայա փողոց, 3, «Արեգակից» 75 մետր հեռավորության վրա[6]
  • Վեներա - Բան Յոսիպ Ելաչիչի հրապարակ, 3, «Արեգակից» 141,1 մետր հեռավորության վրա
  • Երկիր - Վարշավայի փողոց, 9, «Արեգակից» 193,7 մետր հեռավորության վրա, գնդի տրամագիծը՝ 1,9 սմ
  • Մարս - Տկալշիչևի փողոց, 21, «Արեգակից» 141,1 մետր հեռավորության վրա
  • Յուպիտեր - Վոչարսկայա փողոց, 71, «Արեգակից» 1176 մետր հեռավորության վրա, գնդի տրամագիծը՝ 28 սմ[6]
  • Սատուրն - Ռաշիչևի փողոց, 1, «Արեգակից» 1851,2 մետր հեռավորության վրա
  • Ուրան - Սիգետ, 9 (ոչ թե բնակելի շենքի մոտ, այլ դիմացի ավտոտնակի մոտ), «Արեգակից» 3718,2 մետր հեռավորության վրա
  • Նեպտուն - Կոզարի, 17, «Արեգակից» 5833,5 մետր հեռավորության վրա
  • Պլուտոն[7] - Բոլոնիա ծառուղի (գետնանցումում), «Արեգակից» 7658,6 մետր հեռավորության վրա, գնդի տրամագիծը՝ 3 մմ[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zagreb Solar System (Part I) Արխիվացված 2016-09-17 Wayback Machine(անգլ.) virtualtourist.com կայքում
  2. «ZagreBački priZemljeni Sunčev SuStav». webcache.googleusercontent.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
  3. Pronađeno srce grada(խորվ.) jutarnji.hr կայքում, 27.06.2006
  4. «rasprave.fizika.org • Pogledaj temu - Planeti solarnog sustava po Zagrebu?». web.archive.org. 2016 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
  5. Օբյեկտների գտնվելու վայրը քարտեզի վրա և բալար 9 «մոլորակների» լուսանկարները(խորվ.)
  6. 6,0 6,1 6,2 Prizemljeni sunčev sustav u Zagrebu Արխիվացված 2014-03-18 Wayback Machine(խորվ.) astrogeo.geoinfo.geof.hr կայքում
  7. Գնդի տեղադրման պահին Պլուտոնը համարվում էր մոլորակ, ոչ թե գաճաճ մոլորակ։

Արտաքին հղումներ խմբագրել