Արդյունաբերական սառնարան
Արդյունաբերական սառնարան՝ շուտ փչացող սննդամթերքը և այլ մթերքներ ցածր ջերմաստիճաններում պահելու համար նախատեսված կառույց։ Խոշոր արդյունաբերական սառնարանը (որը գործում է որպես ինքնուրույն ձեռնարկություն) բաղկացած է ավտոմոբիլային և երկաթուղային հարթակներ ունեցող պաղեցվող պահեստից, սառնարանային տեղակայանքի մեքենայական և կոնդենսատորային բաժանմունքից, խտարանից, շրջանառու ջրամատակարարման պոմպակայանից և այլ շենքերից ու կառույցներից։ Ըստ նշանակման արդյունաբերական սառնարանները լինում են արտադրական՝ պաղեցված կամ սառեցված սննդամթերքի սառը մշակման և պահման համար, բաշխիչ՝ արդյունաբերական կենտրոններն ու քաղաքները տարվա ընթացքում սեզոնային սննդամթերքով հավասարաչափ սպասարկելու համար, և առևտրական (առևտրի բազաներում, խանութներում, ճաշարաններում և այլ օբյեկտներում մթերքը կարճատև պահելու համար)։ Արդյունաբերական սառնարաններում նախատեսված են տարբեր ջերմաստիճանային ռեժիմներով սառնարանային խցիկներ։ Բոլոր սառնարանային խցիկները սարքավորվում են ջերմամեկուսիչ դռներով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/37/%D0%A2%D0%B5%D1%80%D0%BC%D0%BE%D0%BA%D0%B0%D0%BC%D0%B5%D1%80%D0%B0_%D1%83%D0%BD%D0%B8%D0%B2%D0%B5%D1%80%D1%81%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B0%D1%8F.jpg/250px-%D0%A2%D0%B5%D1%80%D0%BC%D0%BE%D0%BA%D0%B0%D0%BC%D0%B5%D1%80%D0%B0_%D1%83%D0%BD%D0%B8%D0%B2%D0%B5%D1%80%D1%81%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B0%D1%8F.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 189)։ ![]() |