Արգայաշի բաշկիրական ժողովրդական թատրոն

Արգայաշի բաշկիրական ժողովրդական թատրոն (բաշկիրերեն՝ Арғаяш башҡорт халыҡ театры), բաշկիրական ազգային թատրոն, գտնվում է Չելյաբինսկի մարզի Արգայաշսկի շրջանի Արգայաշ գյուղում։ Միակ բաշկիրական թատրոնն է, որը գործում է Բաշկորտոստանի սահմաններից դուրս[1]։

Արգայաշի բաշկիրական ժողովրդական թատրոն
Арғаяш башҡорт халыҡ театры
ՀիմնադիրներՍ. Մ. Սուլթանովա, Ֆ. Ֆ. Զուլֆտդինովա
Գտնվելու վայրըՉելյաբինսկի մարզ Արգայաշսկի շրջան գյուղ Արգաշ
Հիմնադրման ամսաթիվ1989

Պատմություն խմբագրել

Թատրոնը հիմնադրվել է 1989 թվականին որպես բաշկիրական դրամատիկական խմբակ[2]։ Ազգային թատրոնի առաջին բեմադրությունն է եղել Ս. Շ. Պովարիսովի «Հարսանեկան նվերը» (բաշկիրերեն՝ Туй бүләге): 1991 թվականին թատրոնին տրվել է «ժողովրդական» կոչումը[1]։

1992 թվականին թատրոնը մասնակցել է Բաշկորոստանում Չելյաբինսկի մարզի մշակույթի օրերին։

1994 թվականին Նեֆտեկամսկ քաղաքում թատրոնը մասնակցել է Մեծ Ուրալի երիտասարդ թատրոնների «Թատերական գարուն» փառատոնին։

Խաղացանկ խմբագրել

1989-2010 թվականներին թատրոնում բեմադրվել է ավելի քան 17 ներկայացում և պատրաստվել է ավելի քան 70 բեմականացում։

  • «Աղջկա առևանգումը»,
  • «Նախանձի՛ր, Ամերիկա, նախանձի՛ր»,
  • «Կարլուգաս» և «Սալավատ»,
  • «Վայրի սագեր»,
  • «Նա վերադարձել է»,
  • «Բաշկիրական հարսանիք»,
  • «Սարի հետևում լալիս է ուռին»,
  • «Երկու տիրոջ ծառա»[3] և այլն։

Կազմ խմբագրել

Ազգային թատրոնում տարբեր տարիներին խաղացել են Լ.Կ. Ամինովան, Ֆ. Ֆ. Զուլֆիտդինովան, Մ. Ֆ. Կուրբանգալինան, Ս. Ռ. Կուչուգուլովան, Ռ. Ս. Նաֆիկովը, Խ. Զ. Ֆազուլինը, Վ. Գ. Խադեևը, Ա. Խ և Ա. Ա. Խալիկովները, Մ. Ա. Շայխիսլամովը, Ֆ. Խ. Շաֆիկովան և այլն։ Ներկայացումների բեմադրություններն ու երաժշտական ձևավորումն իրականացրել են թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավար Ս. Մ. Սուլթանովան ու նկարիչ-բեմադրիչ Ֆ. Ֆ. Զուլֆտդինովան։

Պարգևներ խմբագրել

  • «Թատերական հանդիպումներ շրջաններում» առաջին համառուսական գյուղական թատրոնների փառատոնի առաջին աստիճանի դիպլոմ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «20-летний юбилей отмечает Аргаяшский башкирский народный театр». «Башинформ». 2009 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. ЭБЭ2013|index.php/component/content/article/2-statya/9711-argayashskij-bashkirskij-narodnyj-teatr
  3. «Аргаяшский район. На зов Мельпомены». «Южноуральская панорама». 2013 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.