Այս հոդվածը ըմբիշ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արա Աբրահամյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արա Ռաֆայելի Աբրահամյան (հուլիսի 27, 1975(1975-07-27), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), շվեդահայ ըմբշամարտիկ։

Արա Աբրահամյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1975(1975-07-27) (48 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Շվեդիա և  Հայաստան
Մասնագիտությունըմբիշ

1991 թվականին ավարտել է Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարանը։ ԽՍՀՄ սպորտի վարպետ՝ ըմբշամարտիկ (1996)։ Ա. Աբրահամյանը հունա-հռոմեական ըմբշամարտի 2001 և 2002 թթ. աշխարհի առաջնություններում, Շվեդիայի թիմի կազմում, հռչակվել է աշխարհի չեմպիոն[1]։

Կենսագրություն խմբագրել

Արա Աբրահամյանը ծնվել է 1975 թվականի հուլիսի 27-ին, Լենինականում (ներկայումս՝ Գյումրի)։ Ութ տարեկանից հաճախել է ըմբշամարտության պարապմունքների, մարզվել Գևորգ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 1994–1998 թվականներին ընդգրկված է եղել Հայաստանի նախ՝ պատանեկան ու երիտասարդական, այնուհետև՝ ազգային հավաքականներում։ 1999 թվականից հանդես է եկել Շվեդիայի դրոշի տակ։ 2001 և 2002 թվականներին հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ համապատասխանաբար մինչև 76 կգ և մինչև 84 կգ քաշային կարգերում։ 2004 թվականին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած ամառային օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։ Հաջորդ՝ 2008 թ. Պեկինի օլիմպիադայում նրան շնորհվել է բրոնզե մեդալ, սակայն նա հրաժարվել է այդ պարգևից՝ ի նշան բողոքի կիսաեզրափակիչ մրցամարտում իր նկատմամբ մրցավարների կայացրած անարդար վճռի։

Արա Աբրահամյանը զբաղվում է մարզչական աշխատանքով. նրա սաների թվում է հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի 2009 թվականի առաջնության մրցանակակիր Շարուր Վարդանյանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ. Իսպիրյան, Վ. Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Ե., 2007։
  2. Профиль Шарура Варданяна на сайте Международной федерации объединённых стилей борьбы(անգլ.)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել