Արարա (թերթ)

եռօրյա թերթ, ապա՝ կիսամսյա հանդես

«Արարա», եռօրյա թերթ, ապա՝ կիսամսյա հանդես։

Արարա
Տեսակհանդես
Հրատարակման վայրԱդանա

Պատմություն խմբագրել

Հայ լեգեոնականների պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1920–1921 թվականներին Ադանայում։ Արտոնատեր՝ Հայկ Մաստիճյան, խմբագիր՝ Գեղարդ-Շառա։

Տպագրել է առավելապես Կիլիկիան ազատագրելու համար մղված մարտերի մասնակից հայ լեգեոնականների (կամավորական գնդերի զինվորներ) հուշերը, գրական-գեղարվեստական, հեղինակային և թարգման. նյութեր (պատմվածքներ, բանաստեղծություններ), ինչպես նաև հոդվածներ ու տեղեկատվական լուրեր, գրախոսություններ։

Պարբերաթերթին աշխատակցել են լեգեոնականները և Կիլիկիայի մտավորականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։