Արարատ (հանդես, Լոնդոն)

ազգային, քաղաքական ամսագիր, ապա՝ երկամսյա հանդես

«Արարատ», ազգային, քաղաքական ամսագիր, ապա՝ երկամսյա հանդես։

Արարատ
Տեսակհանդես
Լեզուանգլերեն
Հիմնադրվել է1913
Հրատարակման վայրԼոնդոն

Պատմություն խմբագրել

Լոնդոնի հայոց միացյալ կազմակերպության հրատարակություն։

Լույս է տեսել 1913–1920 թվականներին Լոնդոնում՝ անգլերեն։ Խմբագիր՝ Գ. Մ. Գրեգորի։

Տպագրել է նյութեր Արևմտյան Հայաստանում երիտթուրքերի սանձազերծած կոտորածների, հայերի բռնի տեղահանության, հայ գաղթականության աղետալի վիճակի մասին, ներկայացրել եվրոպական դիվանագիտության դիրքորոշումները Հայկական հարցի, հայկական կոտորածների վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։