Արարատ (թերթ, Արտաշատ)

հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային ամսաթերթ (սկզբում՝ շաբաթաթերթ)

«Արարատ», հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային ամսաթերթ (սկզբում՝ շաբաթաթերթ)։

Արարատ
Տեսակամսաթերթ
Հիմնադրվել է1996
Հրատարակման վայրԱրտաշատ

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1996 թվականից Արտաշատում։ Խմբագիրներ՝ Պետրոս Կարեյան, Կարինե Աշուղյան, Նելլի Բեգլարյան (2008 թվականից)։

Խորագրերից են՝ «Մարզխորհրդի նիստում», «Մարզը ափի մեջ», «Համայնքներն ինչպես որ կան», «Գյուղապետարաններ. հայացք դրսից», «Գյուղատնտեսական տարի», «Բերքի տոն», «Գենդերը և քաղաքականությունը», «Ի՞նչ է տեսնում կինը», «Ծառայում եմ հայրենիքին», «Առողջապահական թեմաներով», «Արձագանքում են տպագրվածին», «Պատմության էջերից», «Մեր փոստից», «Մարզաշխարհ», «Լրագրողի մտահոգությամբ»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։