Կարինե Աշուղյան
Կարինե Արամայիսի Աշուղյան (մարտի 20, 1962, Տափերական, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2019[1], Երևան, Հայաստան), հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու[2], 1996 թվականից Հայաստանի գրողների միության անդամ[3]։
Կարինե Աշուղյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 20, 1962 |
Ծննդավայր | Տափերական, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 22, 2019[1] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս և գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Ուշագրավ աշխատանքներ | Փիլիսոփայական և գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում Փորձեր Հմայիլներ Բանաստեղծություններ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ և Հայ զինվոր |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1962 թվականի մարտի 20-ին, Արարատի մարզի Տափերական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, աշխատել է նույն ինստիտուտում որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող։ Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում։ Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ, տարբեր հեղինակների գրքերի գեղարվեստական խմբագիրն է։ Նրա ստեղծագործությունները[4] լույս են տեսել գրական պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում, թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն և հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով։
Մրցանակներ Խմբագրել
«Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի մրցանակի։ Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով[5], արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին (2016)[6]։
Երկեր Խմբագրել
- Բանաստեղծություններ, Երևան, 1995։
- Առաքելություն (հրապարակախոսություն, «Ավետաբերները» ժողովածու ), Երևան, 1997։
- Հմայիլներ (բանաստեղծություններ), Երևան, 2006[7]։
- Փորձեր, Երևան, 2007[8]։
- Մի ճամպրուկ ճակատագիր (արձակ), Երևան, 2014[9][10]։
- Փիլիսոփայական և գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում (գիտական մենագրություն), Երևան, 2015[11]։
- Երկրի կանաչ ժամից յոթ օր առաջ ( գիտաֆանտաստիկ վիպակ, «Յոթ գույն» ժողովածու), Երևան։
- Գրական տապան 2015։ Հայաստանը գրականություն է հյուրընկալում։ Ակոս, 2016[12]։
Թարգմանություններ Խմբագրել
- Մարինա Ցվետաևա, Աննա Ախմատովա (թարգմանություն ռուսերենից, բանաստեղծություններ, ժողովածու), Երևան, 2003։
- Նաթելլա Լալաբեկյան, Բազմակետ (թարգմանություն ռուսերենից, բանաստեղծություններ), Երևան, 2011։ Վահան Հովհաննիսյան, Մանդելիոն (վեպ), Երևան, 2014
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է գրող, լրագրող Կարինե Աշուղյանը
- ↑ ««Չեմ հավատում նրանց գրին, ովքեր «բարձր գրականություն են արարում»».Կարինե Աշուղյան»։ www.nt.am։ Վերցված է 2019-06-22(չաշխատող հղում)
- ↑ «ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն»։ Վերցված է 2019-06-22
- ↑ «ԱՆԵՐԲ ՍԵՐ»։ TheՀայեր Մեդիահարթակ։ Վերցված է 2019-06-22
- ↑ «ՀԳՄ «Պարույր Սևակ» մասնաճյուղի անդամները պարգևատրվեցին «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով»։ life.mediamall.am։ Վերցված է 2019-06-22
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ | Գրական Թերթ» (հայերեն)։ Վերցված է 2019-06-22
- ↑ Աշուղյան Կարինե (2017)։ Հմայագիր (հայերեն)։ Zangak Hratarakchʻutʻyun։ ISBN 9789939685960
- ↑ «Каталог файлов - Մանկավարժ.do.am»։ mankavarzh.do.am։ Վերցված է 2019-06-22
- ↑ Աշուղյան Կարինե (2014)։ Մի ճամպրուկ ճակատագիր։ պատմվածքներ, հրապարակախոսություն, խոհագրություն (հայերեն)։ HGM Hrat.։ ISBN 9789939582092
- ↑ «Մի ճամպրուկ ճակատագիր - BlogNews.am»։ blognews.am (հայերեն)։ Վերցված է 2019-06-22
- ↑ Աշուղյան Կարինե (2015)։ Փիլիսոփայական եվ գեղագիտական միտքը 13-14-րդ դարերի հայ քերականության մեկնություններում (հայերեն)։ Գիտություն։ ISBN 9785808011595
- ↑ Աշուղյան Կարինե (2016)։ Գրական տապան 2015։ Հայաստանը գրականություն է հյուրընկալում (հայերեն)։ AŌKS։ ISBN 9789939104324
Արտաքին հղումներ Խմբագրել
- Կարինե Աշուղյան Archived 2022-02-05 at the Wayback Machine.
- Կարինե Աշուղյան․ «Ապրելու կամք» շարքից