Արարատ Մարուխյան

տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարուխյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արարատ Հովսեփի Մարուխյան (նոյեմբերի 14, 1907(1907-11-14), Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 7, 1983(1983-11-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտական դոկտոր (1953), պրոֆեսոր (1954)։

Արարատ Մարուխյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1907(1907-11-14)
Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 7, 1983(1983-11-07) (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունտնտեսագետ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Արարատ Մարուխյանը ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 14-ին, Բայազետում։

1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1946-1955 թվականներին եղել է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ավագ գիտաշ խատող, ապա՝ սեկտորի վարիչ, 1955-1960 թվականներին՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն գիտությունների ակադեմիա տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, 1960-1983 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղէկոնոմիկայի ամբիոնի վարիչ։

Արարատ Մարուխյանի աշխատանքները վերաբերվում են գյուղացիության պատմության, գյուղտնտեսական արտադրության զարգացման հարցերին։

Արարատ Մարուխյանը մահացել է Երևանում, 1983 թվականի նոյեմբերի 7-ին, հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը[1]։

Աշխատություններ խմբագրել

  • Գյուղացիությանդրությունը նախասովետական Հայաստանում (1900–1920 թթ.), Ե., 1948
  • Գյուղատնտեսության կոոպերացիայի զարգացումը Սովետական Հայաստանում, Ե., 1949
  • Հայաստանի գյուղա իության պայքարը հողի համար 1905–1907 թթ., Ե., 1955
  • Կոլտնտեսային արտադրանքի ինքնարժեքի իջեցման ուղիները, Ե., 1956

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արարատ Մարուխյան Հովսեփի».

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։